Ереван, 12.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Լեգենդար դերասաններ, ովքեր նկարահանվել են Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմում. լուսանկարներ

Wnews.am-ը գրում է.
 
Ապրիլի 27-ին տեղի կունենա  Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Կինոնկարի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:
Ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:
 
«Խոստումը» ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Օսմանյան կայսրության վերջին օրերին: Ֆիլմը ներկայացնում է սիրային եռանկյունի Կոստանդնուպոլիս բժշկություն ուսումնասիրելու համար մեկնած հայ դեղագործ Միքայելի, Փարիզում սովորած հայ նկարչուհի Աննայի և ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսի միջև: Սիրային դիմակայության զարգացումները ծավալվում են Հայերի ցեղասպանության խորապատկերում, երբ հերոսները ստիպված են ոչ թե իրենց հարաբերությունները պարզել, այլ կյանքը փրկելու ուղիներ փնտրել:
 
Ֆիլմի ստեղծագործական կազմն ազդեցիկ է՝ օսկարակիր, լեգենդար դերասաններ ու ռեժիսոր: Մինչև հայաստանյան պրեմիերան Wnews.am-ն առաջարկում է ծանոթանալ ֆիլմի գլխավոր հերոսների ու նրանց մարմնավորած դերասանների հետ:
 
Թերի Ջորջ
 
 Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը ամերիկացի օսկարակիր ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Թերի Ջորջն է:  «Հայոց ցեղասպանությունը վայրագություն է, որը Թուրքիան հերքում է 100 տարի շարունակ: Անցյալ դարում երկու տարբեր նախագիծ էր նախատեսվում իրականացնել` արտացոլելու Հայոց ցեղասպանության ճշմարտությունը, սակայն դրանք չիրականացան: Պայքարելով այդ ամենի դեմ` Քըրք Քրքորյանի հիմնած հիմնադրամի ջանքերով ստեղծվեց «Խոստումը»»,- նշել է   ֆիլմի ռեժիսորը: 
 
Քրիստիան Բեյլ

Գլխավոր հերոսին՝ ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսին, մարմնավորում է «Ոսկե Գլոբուս» և «Օսկար» մրցանակների դափնեկիր Քրիստիան Բեյլը : Բրիտանացի դերասանը խաղացել է ավելի քան 50 ֆիլմերում,  մարմնավորել է  Բեթմենի  կերպարը Քրիստոֆեր Նոլանի համանուն եռագրությունում, խաղացել է  The Big Short, The Dark Knight Rises, Public Enemies, The Prestige , Equilibrium և մի շարք այլ  հայտնի ֆիլմերում: 
«Հայոց ցեղասպանության պատմության մասին առաջինը տեղեկացա ընթերցելով  «Խոստումը» ֆիլմի սցենարը :  Այդ օրվանից սկսեցի ուսումնասիրել պատմությունն ու հասկացա, որ  այսօր էլ շատ մարդիկ ցեղասպանությունների զոհ եմ դառնում և այդ ամենը 1915թ Հայոց  Ցեղասպանությունը անպատիժ թողնելու հետևանք է:  Սա կարևոր ֆիլմ է, որ ինձ պես շատ մարդիկ ծանոթանան, թե ինչ է տեղի ունեցել  իրականում: Դա խելահեղ բարբարոսություն է, որ սիրտ է կեղեքում, չափազանց դաժան ու հիշաչար կերպով այդքան մարդ է սպանվել»,- խոսելով Հայոց Ցեղասպանության մասին՝ ասել է դերասանը:
 
Շառլոտ Լը Բոն
 
Գլխավոր հերոսուհուն՝ հայ նկարչուհի Աննային,  մարմնավորում է կանադացի դերասանուհի   Շառլոտ Լը Բոն: «Ամաչում եմ, որ չգիտեի Հայոց ցեղասպանության մասին,  բայց որքան շատ կարդացի, տեղեկացա դրա մասին, այնքան հստակ հասկացա, որ կատարվածը սարսափելի պատմություն էր։ Բայց միեւնույն ժամանակ ես ինձ լավ էի զգում, քանզի նկարահանվում էի նման օգտակար ֆիլմում»,-նշել է դերասանուհին: 
 
Օսկար Այզեք
 
Մարմնավորում է Միքայելի կերպարը:
Նա գվատեմալական ծագմամբ ամերիկացի դերասան է և երգիչ։
 Հայտնի է իր «Լյուին Դևիսի ներաշխարհը» (2013) ֆիլմում գլխավոր դերով,որի համար արժանացել է «Ոսկե Գլոբուս»-ի, ինչպես նաեւ «Ամենադաժան տարին» (2014) և «Մեքենայից կազմվածը» (2015) ֆիլմերում մարմնավորած դերերով։

Օսկարը խաղում է նաեւ «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնք» ֆիլմում։
Այժմ դերասանը մասնակցում է «Իքս մարդիկ. Ապոկալիպսիս» ֆիլմի նկարահանումներին, ինչպես նաեւ պայմանագիր է կնքել հաջորդ «Աստղային պատերազմներ» ֆիլմում նկարահանվելու համար։
Մինչեւ ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստանալը, Օսկարը տեղյակ չի եղել Հայոց ցեղասպանության մասին, իսկ առաջարկից հետո կարդացել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունները, նրանց պատմությունները.
« Ինչպես են փոքրիկի առաջ սպանել նրա տատիկին, մորը,  փոքրիկ եղբայրներին եւ քույրերին  …Պատմություններ, որոնք անըմբռնելի են հասկանալու եւ անգամ նրանց հետ կատարվածը պատկերացնելու համար»,- ասել է դերաանը՝ ընդգծելով, որ Հայոց Ցեղասպանության պատմությունը իրական է, խորը եւ ճշմարիտ։
 
Անժելա Սարաֆյան.
 

Անժելան ծնվել է 1983թ հունիսի 30-ին Երևանում: 4 տարեկանում ծնողների հետ  տեղափոխվել է ԱՄՆ: Հայրը մասնագիտությամբ դերասան է և հենց նա էլ բացահայտել է դստեր տաղանդը: Նախքան դերասանուհի դառնալը Անժելա Սարաֆյանը երկար ժամանակ զբաղվել է բալետով:

Սարաֆյանի դեբյուտը կինոյում  2000թ-ին էր՝ Judging Amy սերիալում: Նա հայ հեռուստադիտողին ավելի հայտնի է ամերիկահայ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի 2012 թ.-ին թողարկված «Կորած մոլորվածը Հայաստանում» կատակերգությունից, ինչպես նաև՝ Կարին Հովհաննիսյանի «1915» և Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմերից:

 

Նկարահանվել է  մի շարք ամերիկյան հեռուստատեսային և գեղարվեստական ֆիլմերում։ Այդ թվում՝ «Տարագիր», «Բաֆֆի», «Սարսափների ամերիկյան պատմություն» , «Մթնշաղ»,  «Westworld» և այլն:

Ֆիլմում Անժելան մարմնավորում է Օսկար Այզեկի  կնոջը։

«Երբ կարդացի սցենարը, լինելով հայ՝ ես տեսա, օրինակ, հայ տղամարդու մարդկային որակները Միքայելի մեջ (Օսկար Այզեքի կերպարը)։ Որքան էլ հորինված են կերպարները, նրանց մեջ հայկականություն կա։ Կարծում եմ հայի ոգին կա այս կերպարներում։ Եվ հենց սա է ֆիլմը յուրահատուկ դարձնում։

Կարելի է տեսնել Կոմիտասին։ Նա հրաշալի արտիստ, երաժիշտ, երգահան է։ Եվ նա ասես այս պատմության ոգին լինի, ինչը կա այս ֆիլմում»,- նշել է Անժելան։

Անժելա Սարաֆյանը պատմել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների պատմությունը:

«Սա տատիկիս ընտանիքի լուսանկարն է. նրանք հինգ երեխա էին ընտանիքում: Նրա մայրը որբ է մնացել Հայոց ցեղասպանությունից հետո: Փոքրիկ աղջկան հաջողվել է փրկվել մահից՝ թաքնվելով մի որոշ ժամանակ հորեղբոր տանը», – ասել է Սարաֆյանը՝ Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի առաջխաղացման արշավի շրջանակում Youtube-ում հրապարակված տեսանյութում:

Նա պատմել է, որ տատիկի մայրը, իր ավագ քույրերի հետ, ստիպված են եղել դեգերել տարբեր գյուղերով՝ փնտրելով իրենց համար անվտանգ վայր: «Ի վերջո, նա հայտնվել է Հալեպում, որտեղ և ծանոթացել է ապագա ամուսնու հետ: Հետո նրանք տեղափոխվել են Հայաստան, սակայն այդպես էլ իրենց տունը չեն ունեցել», – ասել է Սարաֆյանը:

Նրա խոսքով, նույնիսկ Հայաստանում նրանք չկարողացան ընտելանալ, անընդհատ ստիպված էին ինչ-ինչ պատճառներով գոյատևել:

«Ես շատ բան եմ ժառանգել տատիկիցս և մորիցս: Ջերմությունը և սերը, որ տեսել եմ հայրական տանը. ես մեծացել եմ Լոս Անջելեսում: Նրանցից սովորել եմ հայկական ճաշատեսակներ պատրաստել, սիրել, լինել բարի: Կարծում եմ, սրանք այն հատկանիշներն են, որոնք բնորոշ են հայ կանանց», – ասել է Սարաֆյանը:

Նա կոչ է արել բոլորին ներկայացնել իրենց ընտանեկան պատմությունները և չլռել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 1915 թ.-ին:

Դանիել Խիմենես Կանչո

Իսպանական ծագումով մեքսիկացի դերասան։

 Նա համագործակցել է իսպանախոս մի շարք հայտնի կինոռեժիսորների հետ՝ Գիլերմո Դել Տորոյի, Ալֆոնսո Կուարոնի, Խորխե Ֆոնսի, Պեդրո Ալմոնդովարի։ Հանդես է եկել Գիլերմո Դել Տորոյի և Ալֆոնսո Կուարոնի La Hora Marcada հեռուստատեսային շոուում և «Թերեզա» հեռուստասերիալում։ Նրա ձայնը հնչում է «Եվ քո մորը նույնպես» ֆիլմի ամբողջ ընթացքում՝ որպես պատմող
Արթուրո Ռիփշտեյնի Profundo Carmesí ֆիլմի համար 1996 թվականն արժանացել է «Արիել մրցանակի», «Սպիտակաձյունիկը» ֆիլմում «Տղամարդու լավագույն դերի» համար Գոյա մրցանակի դափնեկիր է։
 «Խոստումը» (The Promise) դրամայում մարմնավորել է հայ քահանա Հայրիկ Անդրեասյանի դերը։
 

Ջեյմս Քրոմվել

Ամերիկացի 77-ամյա հայտնի դերասան Ջեյմս Քրոմվելը եղել է «Օսկար»-ի նոմինանտ, երեք անգամ նոմինացվել է «Էմմի» մրցանակաբաշխությանը։ Նա խաղացել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Կանաչ մղոն», «Արտիստը», «Թագուհին», «Հրեշտակները Ամերիկայում», «Ջեյն Օստին», «Սուրոգատները», «Ձներում կորածը» եւ այլն։

«Ռեժիսորի աշխատանքն ու նրա հեղինակած սցենարն իսկապես բացառիկ են և անդրադառնում են ցանկացած խնդրի և ոչ միայն կաթոլիկ եկեղեցու ներսում, ինչպիսիք են հավատի կորուստը և բարոյական չափանիշները, որոնք, կարծես թե, մոռացել ենք։ Այն իսկապես մեծ պատմության, եզակի պատմության մասին է: Ֆիլմը ներկայացնում է մի սիրո պատմություն, որը ձևավորվել է Հայոց Ցեղասպանության ֆոնին: Հայոց ցեղասպանության թեման նախկինում ևս արծարծվել է ֆիլմերում, բայց ոչ այս մակարդակով և այսքան ընդգրկուն ծավալներով», -«Խոստումը» ֆիլմի մասին ասել է  Քրոմվելը` շեշտելով, որ Թուրքիան դեռևս չի ճանաչել 1.5 մլն հայերի կոտորածը որպես Ցեղասպանություն:
«Սա ամերիկացիների համար հնարավորություն է հասկանալու, թե ինչ է կատարվել 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ», – հավելել է ֆիլմում դերակատարմամբ հանդես եկած դերասանը:

Ֆիլմի ցուցադրությունից հետո աշխարհահռչակ դերասան, ռեժիսոր Ջեյմս Օլիվեր Կրոմվելը հայտարարել է՝ մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ճանաչվի Հայոց ցեղասպանությունը, քանի որ վերջինս «աննորմալ է»:

«Մենք որպես Միացյալ Նահանգների նախագահ ընտրել ենք աննորմալ մարդու, և նա նշանակել է մարդկանց, որոնք, իմ կարծիքով, հոգեպես մեռած են երկիրը կառավարելու համար, այսպիսով ամերիկացիները կարող են նայել իրենց իշխանություններին և ասել, որ այն չի աշխատում»,- ասել է Կրոմվելը:

Կրոմվելի խոսքով՝ «մենք պետք է հետ վերցնենք դա»: «Դա կոչվում է՝ մենք մարդիկ ենք, ոչ թե 1%: Մենք արդյունաբերողներ չենք: Մենք ժողովուրդ ենք»,- հավելել է նա:

Կրոմվելի կարծիքով՝ ամերիկացիները պետք է դուրս գան փողոց՝ պահանջելով արդարադատություն, ինչպես նաև պիկետ կազմակերպել Թուրքիայի դեսպանատան մոտ՝ մինչև որ Ցեղասպանությունը ճանաչվի, իսկ փոխհատուցումները վճարվեն:

«Խոստումը» ֆիլմում մարմնավորում է ԱՄՆ դեսպանին, որը հերոս է դառնում։

Ժան Ռենո

Հայոց Ցեղասպանության մասին Խոստումը ֆիլմում նկարահանվել է նաև լեգենդար դերասան Ժան Ռենոն: Leon, The Da Vinci Code, Godzilla, The Pink Panther ֆիլմերից հայտնի Ռենոն  մարմնավորում է  ֆրանսիացի ադմիրալի:

 

Շոհրե Աղդաշլու.

Պարսկական ծագումով ամերիկացի դերասանուհի է։ Խաղացել է «Սթարթրեք. անսահմանություն», «Իրականություն փոխողները», «Իքս մարդիկ. վերջին մենամարտը» եւ այլ հայտնի ֆիլմերում։

«Խոստումը» ֆիլմի մասնակցության մասին դերասանուհին ասել է.

«Ես ծանոթ եմ այս պատմությանը, քանզի ծնվել եւ մինչեւ 25 տարեկանն ապրել եմ Իրանում՝ միլիոնավոր հայերի կողքին։Ես շատ հայ ընկերներ ունեի, նրանք անգամ ինձ հայերեն խոսել եւ հաշվել են սովորացրել՝ մեկ, երկու, երեք… Երբ կարդացի այս պատմությունը, երջանիկ էի, որ նկարահանվելու եմ այս ֆիլմում։ Ինձ գրավեց նաեւ այն փաստը, որ սա այնքան արդիական պատմություն է։Նկարահանման ընթացքում մենք ամեն գիշեր CNN-ով նայում էինք, թե ինչպես են սիրիացիները մղոններ քայլում՝ ապահով վայր հասնելու համար։ Սցենարն ընթերցելուց հետո անմիջապես զանգեցի գործակալիս եւ նկարահանվելու համաձայնությունս տվեցի»,- պատմել է դերասանուհին։

Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума»