Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն Աբովյանից կմեկնի Նովի Սադ
СпортՆովի Սադում մայիսի 2-4-ը կայանալիք ազատ ոճի ըմբշամարտի 2017 թ. Եվրոպայի առաջնությանը մարզաձևի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանի ղեկավարությամբ նախապատրաստվող ըմբիշները եվրոպական ստուգատեսից առաջ ավարտական ուսումնամարզական հավաքը ապրիլի 18-ից կսկսեն Աբովյանի մարզաբազայում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆերդերացիայի պաշտոնական կայքը:
Սերբիայում Հայաստանը պատվիրակ կունենա բոլոր քաշային կարգերում ՝ Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Նարեկ Սիրունյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Վահե Թամրազյան (86 կգ), Գեորգի Կետոև (97 կգ), Լևան Բերիանիձե (125 կգ): Ապրիլի 30-ին ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը Արմեն Մկրտչյանի ղեկավարությամբ կմեկնի մրցավայր՝ Սերբիա: