Սամբոյի Եվրոպայի առաջնություններին կմասնակցի Հայաստանի 19 մարզիկ- մարզուհի
СпортՉեխիայի մայրաքաղաք Պրահայի Sportovni hala Kralovka մարզապալատում ապրիլի 19-ից 21-ը կընթանան Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունները, որոնց, ի թիվս 25 պետության շուրջ 200 մարզիկների կմասնակցի նաև Հայաստանը ներկայացնող 19 մարզիկ- մարզուհի, ովքեր ապրիլի 18-ին մեկնեցին մրցավայր:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, մեր պատվիրակության կազմում են նաև մրցավար Էդուարդ Ասլանյանը, մարզիչներ Միքայել Հայրապետյանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, Վովիկ Խոջայանը:
Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: