«Կասկադյորական» վթար Արագածոտնի մարզում. 26-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է երկաթե արգելապատնեշի վրա, այնուհետև բախվել երկաթե սյանը. կա վիրավոր
ОбществоShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի բնակիչ՝ 26-ամյա Մալխաս Թամոյանը իր վարած Opel մակնիշի 34 ZQ 345 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշի վրա և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ բախվել երկաթե սյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Թամոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։
Շարունակությունը՝ այստեղ: