Արփենի գյուղում անասնագոմի տանիքի փլուզման հետեւանքով տուժել է հարյուրից ավելի անասուն
ОбществоՇիրակի մարզի Արփենի գյուղի վերջնամասում ապրիլի 19-ին անասնագոմի տանիք է փլուզվել: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Նախնական տվյալներով փլուզվել են անասնագոմի տանիքը և պատերը՝ 530 քմ, կառուցատարրերի տակ է մնացել մոտ 110 մանր եղջերավոր անասուն: