«Բա չէ, զահլա կա»
Аналитика«Փաստ» օրաթերթի հավաստի աղբյուրների վկայությամբ` Զարուհի Փոստանջյանի եւ նրա նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության հովանավորը մոսկվաբնակ միլիարդատեր, «Ռուցոգ ինվեստ» շինարարական հոլդինգի սեփականատեր Ռուբեն Ցոլակի Գրիգորյանն է: Նրան է պատկանում անհամար թվով անշարժ գույք Մոսկվայում` բնակելի շենքեր, հյուրանոցներ, հսկայական տարածքներով ավտոկայանատեղիներ եւ այլն: Նրա սեփականությունն են «Օլիմպիկ պլազան», «Նիկոլսկայա պլազան», «Երոպկինսկի–16»–ը եւ այլ առեւտրային օբյեկտներ: Ըստ «Forbes»–ի՝ Գրիգորյանի միայն «Նիկոլսկայա պլազա» առեւտրի կենտրոնը գնահատվում է մինչեւ 250 միլիոն դոլար: Սա այն դեպքերից է, երբ ուզում ես ասել.«Բա չէ, զահլա կա»:
Իրականում խնդիրն այստեղ միայն Զարուհի Փոստանջյանը չէ, քանի որ ակնհայտորեն հայաստանյան քաղաքական դաշտում գործող շատ գործիչներ կա՛մ հովանավորում են ինչ-որ մեկին, կա՛մ ինչ-որ մեկի պրոտեժեն են: Բնականաբար այս տեսանկյունից Փոստանջյանը բացառություն չէ: Թե ինչքանով է այս երևույթը նորմալ, այլ խնդիր է: Փաստը պարզապես այն է, որ ինչքան էլ որոշ գործիչներ հանդես գան իրենց անմնացորդ հայրենասիրությամբ ու անշահախնդրությամբ, միևնույն է, վերջում պարզվում է, որ գործել են բոլորովին այլ մոտիվացիաներ: Սա, ի դեպ, շատ ավելի ցավոտ է անդադրառնում նման գործիչների համակիրների վրա, երբ վերջիններս բացահայտում են, որ իրենց համակրության, իսկ որոշ դեպքերում էլ երկրպագության օբյեկտները բոլորովին էլ կուռքեր չեն, այլ հստակ ուղորդում, շահեր և մոտիվացիաներ ունեցող գործիչներ:
Միքայել Գալստյան