Դոլարի անկումը շարունակվում է. փոխարենը մոտ 13 դրամով թռիչք է գործել ֆունտը, մոտ 3 դրամով աճել է նաեւ եվրոն
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է 485.47 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.40 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 520.52 դրամ (աճել է 2.83 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 623.00 դրամ (աճել է 12.89 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.66 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 287.5 դրամ, ոսկի՝ 19,962.13 դրամ, պլատին՝ 15,374.1 դրամ։