Ոստիկանների պարապմունքի թեման էր համագործակցությունն ԻԱԿԲ-ի հետ
ОбществоՀՀ ոստիկանությունում ապրիլի 19-ին տեղի է ունեցել հերթական մասնագիտական պարապմունքը, որը վարել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը: Մասնակցել են ոստիկանության տարածքային բաժինների պետերը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Օրակարգի թեմաներն էին՝ Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի համագործակցությունը ոստիկանության ստորաբաժանումների հետ:
Քննարկվող հարցի շուրջ զեկուցեց Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը:
Չեկուցողը կարեւորեց փաստաթղթային ձեւակերպումների ուղղությամբ համագործակցության ակտիվացումն ու ամրապնդումը, ինչի արդյունքում, մասնավորապես, հետախուզվողների, ինչպես եւ կորած կամ գողացված ճամփորդական փաստաթղթերի հայտնաբերման գործում արդյունքներն առավել տեսանելի կլինեն:
Ոստիկանությունում արխիվային աշխատանքների կազմակերպման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության ինֆորմա ցիոն կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը:
Ներկայացնելով ոլորտի առանձնահատկություններն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ Արմեն Ղուկասյանն անդրադարձավ նաեւ առկա խնդիրներին:
Առաջադրված հարցերի քննարկումից հետո ցուցումներ տրվեցին աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ»: