Մոսկվայի «Արարատը» ոչ ոքի է խաղացել
СпортՌուսաստանի առաջնության երրորդ դիվիզիոնի «Մոսկվա» գոտու մրցաշարի երկրորդ տուրումՄոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի ստեղծած «Արարատ» ֆուտբոլային ակումբը գոլազուրկ ոչ ոքի է խաղացել «Չերտանովո-Մ»-ի հետ:
Հայաստանի հավաքականի նախկին խաղացողներ Արտակ Ալեքսանյանը եւ Սերգեյ Ավագիմյանը «Արարատի» կազմում մասնակցել են ամբողջ խաղին, իսկ 17-ամյա Ալբերտ Մնացականյանը փոխարինման է դուրս եկել 59-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ առաջին տուրում հայկական ակումբը նվազագույն հաշվով հաղթել էր «Զելենոգրադին»: