Նորաձևությունը` հարևան երկրում. 5 փաստ Tbilisi Fashion Week-ի մասին (Photo)
LifestyleWnews.am-ը գրում է.
Երեկ՝ ապրիլի 19-ին, Վրաստանի մայրաքաղաքում սկսվեց Tbilisi Fashion Week նորաձևության շաբաթը: 5 օր Թբիլիսիի հյուրերը, նորաձևությամբ հետաքրքրված տեղի բնակիչներն ու լրատվամիջոցները հնարավորություն կունենան ծանոթանալ 20-ից ավել դիզայներների Ա/Ձ 2017 հավաքածուներին, ինչպես՝ վրացի, այնպես էլ հատուկ Tbilisi Fashion Week-ի համար աշխարհի տարբեր ծայրերից Թբիլիսի ժամանած :
Tbilisi Fashion Week-ի բացման արարողությունը տեղի ունեցավ թբիլիսյան գինու գործարանում: Մուտքը՝ բացառապես հրավիրատոմերով: Ի դեպ՝ հրավիրվածների ցանկը բավական ազդեցիկ էր: Tbilisi Fashion Week-ը լուսաբանելու էին եկել իտալական, բրիտանական և ռուսական VOGUE-ը, ամերիկյան Harper’s BAZAAR-ը, ֆրանսիական Marie Claire-ը, ուկրաինական OFFICIEL-ն ու Elle-ն, ինչպես նաև մի շարք այլ լրավտվամիջոցներ՝ տեղական ու միջազգային: Ի դեպ՝ հյուրերի համար Թբիլիսիի Տուրիզմի ազգային կենտրոնը հատուկ տուր է պատրաստել՝ Թբիլիսիին ծանոթացնելու նպատակով:
Tbilisi Fashion Week-ի առաջին օրը թեմատիկ էր նվիրված էր վրացի լեգենդար դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիին: Այս տարի լրանում է դերասանուհու 80-ամյակը: Թբիլիսյան գինու գործարանի ողջ տարածքում դերասանուհու կերպարներից ոգեշնչված ներկայացումներ էին, իսկ պատերին՝ դերասանուհու լուսանկարները: Հատկապես շեշտադրված էր Սեգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի Սոֆիկոյի կերպարները, որտեղ դերասանուհին խաղում է բոլոր գլխավոր դերերը: 





Tbilisi Fashion Week-ը կազմակերպվում է տարվա մեջ երկու անգամ՝ գարնանը և աշնանը, արդեն 15 տարի: Կազմակերպիչը Տակո Չկեիձեն է՝ չափազանց հետաքրքիր ու ոճային կին, ով միանգամից ուշադրություն էր գրավում: Ի դեպ՝ հյուրերի մասին. վրացիները սիրում են սև գույնը, բայց կարողանում են այդ գույնը նորովի ներկայացնել: Չնայած սև գույնը գերակշտռում էր հյուրերի կերպարներում, բայց ձանձրալի համարել նրանց ոչ մի կերպ չես կարող: Մեծ կարևորություն էր տրված մանրուքներին՝ վառ պայուսակ, ինքնատիպ կոշիկներ, գոտի կամ որևէ զարդ: Չկային երեկոյան շքեղ զգեստներ, հատուկ արված make-up ու արհեստական թարթիչներ: Ամեն բան պարզ, զուսպ ու ճաշակով:

