Լևոն Մկրտչյանն ու «հայու գենը»
Аналитика«Ազգ-բանակ» համաժողովում իր ելույթի ժամանակ ՀՀ ԿԳՆ Լևոն Մկրտչյանը նշեց. «... ՀՀ կրթական համակարգի հիմնական նպատակն էլ հայի տեսակի շարունակականության ապահովումն է»: Չէ, իհարկե, կարող է և նման բան հնչել, և կարծես թե ոչինչ արտառոց չկա նման հայտարարությունների մեջ:
Սակայն սա միան առաջին հայացքից: Իսկ երբ ավելի խորն ենք նայում, ապա տպավորություն է սգտեղծվում, որ հենց նման հայտարարություններն ու հայտարարություններն անողներն են մեղավոր մեր ներկայի բոլոր արատավոր երևույթների համար: Չէ, ես խնդիր չունեմ հայ տեսակի կամ հայկական ազգային դիմագծի պահպանման հետ, ոչ էլ համարում եմ դա ազգայնականություն կամ ազգայնամոլություն, սակայն արդյո՞ք կրթական համակարգը պետք է նման խնդիրներ դնի: Գուցե հենց այստեղից էլ ծնվում է հիվանդ հասարակությունը: Փաստորեն ստացվում է՝ Հայաստանի կրթական համակարգի համար պետության քաղաքացի, պետականության զգացում ունեցող քաղաքացի, իրազեկ քաղաքացի, ինտելեկտուալ քաղաքացի, գիտակից քաղաքացի ձևավորելը հեչ, իսկ այս հայ տեսակի շարունակության պահպանումը առաջնային է:
Մինչդեռ պետք է հակառակը լիներ. կրթական համակարգը պետք է կերտեր Հայաստանի քաղաքացու, հենց դրանով էլ կպահպաներ հայ տեսակը: Վերջապես, եթե կրթական համակարգի առաքելությունը հայ տեսակի պահպանությունն է, ապա ի՞նչ պետք է անեն Հայաստանում ապրող և Հայաստանի քաղաքացիներ էթնիկ փոքրամասնությունները:
Տիգրան Դավթյան