Ереван, 22.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и Арменией BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точности Пашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в Азербайджан «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рождения Константин Орбелян номинирован на премию Cultural Icon Award В Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООН Трамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у власти В Германии сошел с рельсов поезд метро В Армении 27 января объявлен днем памяти погибших при защите Отечества Главный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить Гренландию


Մեկնարկել է Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի գործնական փուլը

Общество

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի առաջին նիստը, որի ընթացքում խորհրդատու կազմակերպության կողմից ներկայացվել է ծրագրի մեկնարկային հաշվետվությունը։ Աշխատանքային խմբում ներգրավված են համայնքային և պետական կառույցների, շահագրգի ռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիստը վարող Երևանի քաղաքապետի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը նշել է, որ կատարվել է հասարակական տրանսպորտի ամբողջ համակարգի օպտիմալացման հնարավորությունների և իրագործելիության գնահատում։ Օպտիմալացումը ենթադրում է նոր երթուղային ցանցի մոդելավորում, միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրում և կառավարման համակարգի նոր չափորոշիչների սահմանում։

«Այս հանդիպում-քննարկումն անչափ սպասված էր Երևան քաղաքի բնակիչների և մեր բոլորի կողմից, քանի որ հասարակական տրանսպորտի հիմնախնդրի լուծումը  կենսական կարևորություն ունեցող հարց է: Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի հիմնախնդրի շուրջ մենք տարբեր ժամանակներում կազմել ենք աշխատանքային խմբեր, փորձել ենք հարցին մասնավոր լուծումներ տալ։

Սակայն փորձը ցույց տվեց, որ տեղային խնդիրներ լուծելով՝ մենք հաջողության չենք կարող հասնել. ոլորտի համակարգային բարեփոխումն այլընտրանք չունի։ Այս նոր գործընթացի մեկնարկով այսօր արդեն կարող ենք սահմանել, որ «գծատերեր» հասկացությունը պետք է վերանա։ Կարծում եմ՝ ոլորտը կարգավորելու համար մենք պետք է ստեղծենք կառավարման հստակ մեխանիզմ և սահմանենք մասնագիտական չափորոշիչներ։ Փոխլրացման սկզբունքով միասնական կառավարման համակարգ պետք է ներդրվի, որը բարձր տեխնիկական պահանջներ կունենա թե՛ ավտոպարկի և թե՛ մարդկային ռեսուրսների նկատմամբ։ Հարկ եմ համարում նշել, որ մեր կողմից առաջադրված պահանջների շրջանակում է նաև այն, որ Երևան քաղաքի հանրային տրանսպորտի սակագինը շարունակի հասանելի մնալ մեր բնակիչների համար», - նիստի բացման խոսքու մ նշել է աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։

Հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխման նախնական փաստաթղթում ներկայացված են ոլորտի խնդիրներն արձանագրող հետազոտական ու վիճակագրական բոլոր հասանելի նյութերը՝ ներառյալ հանրային կարծիքի ուսումնասիրության և Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի ուղևորահոսքերի հետազոտության վերլուծությունները։ Ներկայացված ծավալուն զեկույցի շուրջ մասնագիտական աշխատանքային խմբի անդամները մեկ ամսվա ընթացքում կներկայացնեն իրենց դիտարկումներն ու առաջարկները։ Դրանց հիման վրա խորհրդատու կազմակերպության կողմից կմշակվի բարեփոխումների նախագիծ, ո րն էլ կներկայացվի հանրային քննարկման։ Հանրային քննարկումներին շահագրգիռ բոլոր խմբերի և անհատների մասնակցությունն ու ներկայացվածությունն ապահովելու համար կստեղծվեն նաև հատուկ էլեկտրոնային հարթակներ։

Նշենք, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խումբը ներկայիս կազմով ձևավորվել է տարեսկզբին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ։

«Մեր առջև խնդիր է դրված ամբողջական համակարգային փոփոխության ենթարկել հանրային տրանսպորտի ոլորտը և Երևանի բնակիչների համար ստեղծել քաղաքում տեղաշարժվելու համար արժանապատիվ պայմաններ: Պետք է նշեմ նաև, որ գործընթացի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում սայլակավոր անձանձ տեղաշարժի համար համապատասխան պայմանների ապահովմանը», - եզրափակել է Վահե Նիկոյանը:

Հանդիպման շրջանակում կազմակերպված հարցուպատասխանի ընթացքում աշխատանքային խմբի անդամները ներկայացված հաշվետվության վերաբերյալ ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները:

Միջազգային խորհրդատու կազմակերպության և մասնագիտական աշխատանքային խմբի համագործակցության արդյունքում ձևավորված առաջարկը հանրության կողմից հավանության արժանանալու դեպքում Երևանի քաղաքապետարանի կողմից կյանքի կկոչվի։ Հնարավոր առաջարկի կենսունակությունն ապահովելու համար կներգրավվեն տեղական և միջազգային ներդրողներ։ Բացի այդ, արդեն իսկ բանակցություններ են ընթանում Եվրոպական ներդրումային բանկի և մի շարք այլ դոնոր կազմակերպությունների հետ՝ ծրագրի հնարավոր ֆինանսական բեռը թեթևացնելու նպատակով։

За пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст» У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам ВардеванянЕАЭС и Россия — в основе экономики Армении: цифры, рынки и зависимости Министр юстиции РА приняла посла БолгарииВ Гренландии отметили спад экономической активности после угроз США«Крылья единства»: Армении необходимы четкая экономическая модель и архитектура промышленной трансформацииПо делу о смерти военнослужащего есть задержанныйУиткофф назвал четыре требования США к ИрануЗа большие деньги – да: В Армении вновь простят уклонистов«Армянские Орлы» поддерживают дружественные власти и народ Ирана: Дональд Трамп является разрушительным диктатором для независимых и суверенных государств․ Хачик АсрянДействительно «суверенная», действительно «справедливая» сделка: «Паст»Кто в итоге сдал земли? «Паст»Те, кто обогащается за счет государства, считают «завтраки» других: «Паст»С этими властями они даже не пойдут на «жертвенную трапезу»: «Паст»Эдгар Мовсесян подписал контракт с греческим футбольным клубом «Ханья»Армения — перед политическим испытанием: что ожидается на выборах Геворг Суджян, Давид Давтян, Виген Эулджекджян и Вагиф Хачатрян переданы Армении