Վարչապետը սխալ պոչից է սկսում
АналитикаՎարչապետը նորից զայրանում է՝ այս անգամ Հայաստանով մեկ «ողբերգական վիճակում» գտնվող աղբահանության պատճառով։ Չէ, ինչպես ասում են, բան չունեմ ասելու, վարչապետը ճիշտ է ասում` կտրուկ քայլեր են պետք, կտրուկ միջոցառումներ ու այսպես շարունակել այլևս անհնար է։ Սակայն, մյուս կողմից, քանի-քանի հարցերի շուրջ են մենք լսել նման արտահայտություններ, բնականաբար, տարբեր տրամաչափի չինովնիկներից, ու այդպես էլ որևէ արդյունք չենք տեսել։ Կանխավ չքննադատենք, կամ, ինչպես մեր քաղաքական գործիչներից մեկը կասեր, «չկռռանք», գուցե իսկապես էլ տույժ-տուգանքներ սահմանելով՝ ոստիականական մեթոդներով հնարավոր է մաքուր պահել Հայաստանը։
Միգուցե, բայց, այնուամենայնիվ, թերևս ոչ, քանի որ մաքուր երկիր ունենալու համար պետք է ոչ թե կազմակերպել կամ վերասհկել աղբահանությունը, այլ պարզապես պետք է աղբ չթափել, իսկ այ աղբը չթափելու համար հարկավոր է կրթություն, սովորություն և մտածելակերպի փոփոխություն։ Այ հենց ասյտեղից պետք է սկսել մաքուր երկիր ունենալու տեսլականը, այկ կերպ ասած՝ վարչապետը գործը սկսում է մյուս ծայրից՝ առանց խորանալու պատճառների մեջ։ Իսկ սա արդեն կանխորոշում է այս ձեռնարկի հետագա ճակատագիրը։
Տիգրան Դավթյան