Ադամյանի հեռանալը մեզ համար մեծ կորուստ է, բայց նա պետք է ավելի բարձրակարգ առաջնություն խաղա. «Շտայնբախ»-ի մարզական տնօրեն
СпортԳերմանական «Շտայնբախ»-ի հարձակվող Սարգիս Ադամյանը, ով մի քանի հանդիպում է անցկացրել Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականներում, որոշել է չերկարաձգել թիմի հետ պայմանագիրը և ամռանը կտեղափոխվի ավելի բարձր լիգա:
«Դա մեզ համար մեծ կորուստ է, սակայն Ռեգիոնալ լիգան Սարգիսի համար կարգով արդեն ցածր է, նա պետք է ավելի բարձրակարգ առաջնությունում խաղա, մենք դա հասկանում ենք: 1.5 տարու մ Սարգիսն ապացուցել է, որ գերազանց ֆուտբոլիստ է»,- ինչպես հաղորդում է expressi.de-ն, նշել է թիմի մարզական տնօրեն Ռոլենդ Կրինգը:
««Շտայնբախում» ես հիանալի օրեր եմ անցկացրել, այստեղ ես բազմաթիվ ընկերներ ու հիշարժան առիթներ ունեմ: Այժմ նոր մարտահրավերների ժամանակն է»,- նշել է 23-ամյա ֆուտբոլիստը:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը «Շտայնբախ»-ի կազմում մասնակցել է 47 հանդիպման, դարձել 23 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: