Մխիթարյանն ու Ռեշֆորդը Եվրոպագայի լիգայի կիսազերափակիչ փուլի ուղեգիր պարգևեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ին
СпортԵվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, սեփական հարկի տակ հաղթեց «Անդերլեխտ»-ին և կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խաղը հաջող մեկնարկեց «կարմիր սատանաներ»-ի համար: 10-րդ րոպեին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Սակայն «անդերլեխտ»-ի ֆուտբոլիստները արագ գոլից հետո չհանձնվեցին և կարողացան հավասարեցնել հաշիվը: 32-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սոֆիան Հաննին:
Հիմնական ժամանակում գոլեր այդպես էլ չգրանցվեցին և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին «մանկունյանցիները»: 107-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդը գրավեց մրցակցի դարպասը և հաղթանակ պարգևեց իր թիմին:
Դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով: Այդ խաղում անգլիական ակումբի կազմում միակ գոլի հեղինակը Հենրիխ Մխիթարյանն էր: