Մոուրինյոն. Ստացվեց ծանր հանդիպում
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում բելգիական «Անդերլեխտի» նկատմամբ հաղթանակը, որն անգլիական ակումբին դուրս բերեց կիսաեզրափակիչ:
«Մեր թիմի կատարած 17 հարվածներից տասն ընթացան դեպի դարպասը, սակայն ստացվեց ծանր հանդիպում: Եթե նայենք թվերին, կարող է տպավորություն լինել, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ուներ մեծ առավելություն, սակայն դա այդպես չէ: Սկսեցինք կառավերել խաղն այն ժամանակ, երբ դաշտ դուրս բերեցինք եւս մեկ կիսապաշտպանի:
Ես հավատում եմ Ռեշֆորդին, թեեւ նա գոլ չէր խփել սեպտեմբերից: Ինձ համար նրա արդյունավետությունը գլխավորը չէ: Ինչ վերաբերում Ռոխոյին ու Իբրահիմովիչին, կարծում եմ, որ նրանց վնասվածքները լուրջ են, սակայն պետք է սպասել բուժհետազոտությանը»,- մարզիչի խոսքը մեջբերում է BT Sport-ը:
Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում անգլիական ակումբը 2:1 հաշվով հաղթել էր լրացուցիչ ժամանակում: Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն «Անդերլեխտի» դարպասը գրավել էր նաեւ առաջին խաղում: Դա Մխիթարյանի 5-րդ գոլն էր Եվրոպայի լիգայի այս մրցաշարում, որում նա անցկացրեց 8-րդ հանդիպումը: