«Ափսոս էր գեներալը»
Аналитика«Ժամանակ» թերթը գրում է. «Սեյրան Օհանյանն այս օրերին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Չի բացառվում, որ այնտեղ ունեցած հանդիպումների արդյունքում Սեյրան Օհանյանը հայաստանյան քաղաքական ծրագրերին հրաժեշտ տա, ընդմիշտ տեղափոխվի Ռուսաստան և աշխատի ռուսական բանակում»։
Սեյրան Օհայանի օրինակը վառ վկայություն է այն բանի, որ քաղաքականության մեջ անձանական ամբիցիաներով, նեղացկոտությամբ և նմանօրինակ զգայական մոտիվացիաները բերում է հենց այսպիսի արդոյւնքների: Դժվար է ասել, թե ինչպես կդրսևորվեր Օհանյանի հետագա գործունեությունը, եթե նա որոշակի լոյալություն հանդես բերեր երկրում կատարվող գործընթացների նկատմամբ, սակայն մյուս կողմից հնարավոր է ենթադրել, որ Օհանյանի գիտելիքների ու փորձի ռեալիզացիայի համար բազմաթիվ հնարավորություններ և ասպարեզներ կգտնվեին:
Սակայն ինչպես տեսանք, գուցե սեփական կամքով, գուցե ինչ-ինչ շրջանակների ազդեցության տակ ընկնելով, հարգարժան գեներալը պարզապես վատնեց այն հասարակական կապիտալը, որը ձեռք էր բերել իր ամբողջ գործունեությամբ: Թերևս հենց այստեղ է, որ Աշոտյանի արտահայտությունը առավել քան տեղին է դառնում. «Ափսոս էր գեներալը»:
Տիգրան Դավթյան