Քոչարյանն ու քաղաքականությունը
АналитикаՌոբերտ Քոչարյանի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, հարցազրույց տալով քոչարյանամերձ կայքերից մեկին, հայտարարել է, թե Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու, վարկանիշի և դրական ընակալման խնդիր չունի: Այլ բան դժվար էլ թե հայտարարեր Սողոմոնյանը, քանի որ համաձայն մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Քոչարյանի վերջին քաղաքական պրոյեկտ ՕՐՕ դաշինքը անփառունակ ճակատագրի արժանացավ խորհրդարանական ընտրություններում: Բնականաբար նման պայմաններում Քոչարյանը պետք է պարզապես «լվանա ձեռքերը»:
Ինչ վերաբերում է Սողոմոնյանի այն հայտարարությանը, թե Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու խնդիր չունի, այլ պարզապես չի ցանկանում, ապա այստեղ թերևս իրականությունը փոքր ինչ այլ է: Հայաստանում որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Քոչարյանը հեռացավ նախագահի պաշտոնից ահռելի կարողության տեր դարձած: Բնականաբար հայաստանյան իրականության պայմաններում, մեծ ֆինանսական կապիտալի ապահովագրության առաջնային պայմաններից մեկը քաղաքական գործընթացներում ներգրավվածությունն է կամ առնվազն որոշակի ազդեցության լծակների պահպանումը քաղաքական գործընթացների վրա: Սակայն վերջին տարիներին Քոչարյանի ազդեցության լծակները հայաստանյան քաղաքական պրոցեսներում շարունակաբար սպառվեցին:
Այս իրադրությունը, ըստ էության, նոնսենս է, քանի որ հայաստանյան և ոչ միայն հայաստանյան քաղաքական կյանքում ֆինսական կարողությունը որոշիչ գործոններից մեկն է: Ըստ էության՝ հենց միայն այս պատճառով Քոչարյանը, եթե անգամ չի էլ վերադառնում քաղաքականություն, ապա միևնույնն է, մշտապես էլ շարունակելու է փորձերը՝ հայաստանյան քաղաքական առօրյայի վրա ազդեցության լծակներ ունենալու ուղղությամբ:
Տիգրան Դավթյան