Ереван, 23.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария Захарова Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителей Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборов Армянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 лет Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles Арестован сын Мартуна Григоряна Фабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт Амстердам Административный суд признал бездействие полиции незаконным «Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник» В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeet


Լյուքսեմբուրգցի պատգամավորի եւ հայուհու սիրո պատմությունը. լուսանկարներ

Lifestyle

Օրերս լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Եվրախորհրդարանի՝ Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելն էր եւ նրա հայ հարսնացուն՝ Տաթեւ Մանուկյանը, ով ապրում է Բելգիայում: Նա սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ապա ուսումը շարունակել Շվեդիայի Դալարնա համալսարանում: Որոշ ժամանակ անց  տեղափոխվել է Բելգիա, այժմ էլ աշխատում է AGBU Europe բրյուսելյան գրասենյակում (Armenian General Benevolen t Union-Հայկական բարեգործական ընդհանուր միություն-հեղ.):

Նրանց սիրո պատմությունը, որի մասին մանրամասներ դեռեւս հայտնի չէին, անտարբեր չթողեց շատերին: «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում լյուքսեմբուրգցի փեսացուն եւ հայազգի հարսնացուն ներկայացրին իրենց սիրո պատմությունը՝ Տաթեւի վանքում պատահական հանդիպումից մինչեւ հարսանիքի նախապատրաստում:

 

-Սկսենք ամենասկզբից: Որտե՞ղ եւ ինչպե՞ս հանդիպեցիք առաջին անգամ:

Ֆ. Էնգել -Ինչ խոսք, ես արդեն սովոր եմ այդ հարցին պատասխանել: Իրականում, սա կարելի է անվանել մի թռիչքի պատմություն: Ես մեկնում էի Մոնղոլիա՝ մասնակցելու Եվրամիություն-Ասիա գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպված խորհրդարանական համաժողովին: Բավականին կարճ ճանապարհորդություն էր նախատեսված, որից հետո պետք է Հայաստան վերադառնայի՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրն այստեղ լինելու համար: Ստամբուլ-Ուլան Բատոր թռիչքի ժամանակ խնդիրներ առաջացան, եւ մենք վայրէջք կատարեցինք Բիշքեկում, որտեղ ուղեւորներին խնդրեցին դուրս գալ ինքնաթիռից: Վատն այն է, որ այլ թռիչք չէր առաջարկվում, քանի որ պարզեցինք՝ Ուլան Բատորում եղանակային պայմանները շատ վատն են, եւ չգիտեինք էլ՝ երբ կկարողանանք հասնել այնտեղ:  Ինձ ուրիշ բան չէր մնում, քան պարզապես այն չեղարկելը: Մեկ օր մնացի Բիշքեկում, հաջորդ օրը կազմակերպեցի թռիչք դեպի Երեւան: Եվ այնպես ստացվեց, որ արդեն Հայաստանում ես եւ Տաթեւը պատահական հայտնվեցինք նույն մեքենայում, որը տանում էր Տաթեւի վանք: Վանքն ու շրջակա տեսարանը պարզապես հրաշալի էին, միգուցե դա էլ մեզ ոգեշնչեց: Երկու Տաթեւների (հարսնացուիս և վանքի) խորհրդավոր գեղեցկությունը անչափ համահունչ էին:

Տ. Մանուկյան- Այո, դա փաստորեն ապրիլյան պատերազմին հաջորդած ժամանակահատվածն էր՝ ապրիլի երկրորդ կեսը, երբ ես Հայաստան էի եկել 10 օրով:  Իմ և Ֆրանկի ընդհանուր ընկերոջը խնդրել էի ինձ տանել Տաթեւի վանքը տեսնելու, ու Ֆրանկի հետ նույն մեքենայում հայտնվելուց հետո պարզեցի, որ Ֆրանկն էլ իր հերթին մինչ իր Հայաստան գալը նույն խնդրանքով էր դիմել հենց նույն մարդուն, ով չէր վարանել երկուսիս նույն մեքենայով Տաթև ուղարկելու հարցում:

-Խոսելով միջմշակութային երկխոսության վերաբերյալ՝ ի՞նչ նոր բացահայտումներ եք  հասցրել անել միմյանց մասին որպես տարբեր ազգերի ներկայացուցիչներ:

Ֆ. Էնգել-Չգիտեմ՝ արդյոք Լյուքսեմբուրգի ամենատիպիկ ներկայացուցիչն եմ, բայց ամեն դեպքում, Տաթեւ, ի՞նչ ես բացահայտել: Իրականում, Տաթևը Լյուքսեմբուրգում չէր էլ եղել:

Տ. Մանուկյան-Իսկապես, Լյուքսեմբուրգում չէի եղել: Այն ինձ համար ամբողջովին մի նոր բացահայտում էր՝ մարդիկ, երկիրը, արդեն իսկ սկսել եմ լյուքսեմբուրգերեն սովորել: Նույնը հաստատ չեմ կարող ասել Ֆրանկի մասին, որովհետեւ նա նույնիսկ առավել քան բացահայտել է Հայաստանը: Մի անգամ նա ինձ ասաց. «Ես քեզ պետք է տանեմ, ու դու քո հայրենիքը պետք է տեսնես ու ծայրից ծայր ճանաչես»: Հայաստանում ու Արցախում 2 շաբաթում 2500 կիլոմետր մեքենայով պտտվեցինք՝ հայաստանյան ու արցախյան հյուսիսն ու հարավը ոտնատակ տալով. Նոյեմբերյանից մինչև Մեղրի, Մարտակերտից մ ինչև Հադրութ: Ինձ հաճախ հարցնում են. «Ֆրանկին Հայաստանը ցույց տվեցի՞ր», ժպտալով ասում եմ, թե, այո, Ֆրանկն ինձ Հայաստանը ցույց տվեց:

Ֆ. Էնգել-Ի դեպ, սպիտակ նիվայով. այն, ինչ պետք է յուրաքանչյուր հայ տղան անի (ծիծաղում են-հեղ.): Այո, հայ կնոջը ժամադրելը մի փոքր ավելի կառուցողական մոտեցում է պահանջում, քան այլ ազգի ներկայացուցչին, բայց կարող եմ ասել, որ Տաթեւը մարդու այն տեսակն է, ով լիովին համապատասխանում է ինձ:

-Ի՞նչ կասեք լեզվի հետ կապված խնդիրների մասին, եթե, իհարկե, դրանք կան: 

Ֆ. Էնգել-Մի փոքր ժամանակի կարիք կա, որ ես կարողանամ ավարտել իմ հայերենի դասերը եւ բերել լեզվաիմացությունս նորմալ մակարդակի: Հայերենը ամենահեշտ լեզուներից չէ, որի դեպքում կարելի է գոնե ինչ-որ նմանություններ գտնել իմ իմացած լեզուների հետ: Դե, մեր շփման լեզուն անգլերենն է: Բելգիայում նաեւ հոլանդերեն ենք խոսում, Տաթեւի ընտանիքի անդամների հետ հաղորդակցվելու համար դա ավելի հարմար է:

Տ. Մանուկյան-Ես պարզապես երբեմն ասում եմ ՝ եթե դու ուզում ես ապագայում հասկանալ քո երեխաներին, ապա պետք է սովորես հայերեն: Մեր ընդհանուր լեզուներն են անգլերենը, հոլանդերենը եւ ֆրանսերենը, իսկ հայերենն ու լյուքսեմբուրգերենը դեռ ճանապարհին են:Ֆ. Էնգել-Մեր երեխաները, իհարկե, կխոսեն նաեւ հայերեն եւ լյուքսեմբուրգերեն:  Տաթեւն էլ իր հերթին փորձում է լյուքսեմբուրգերեն սովորել:Տ. Մանուկյան-Այո, իմ կյանքի առաջիկա նպատակներից մեկն է լյուքսեմբուրգերեն սովորելը, որովհետեւ ես տեսնում եմ Ֆրանկի այդչափ մեծ հարգանքը իմ մշակույթի, լեզվի նկատմամբ, եւ նույն հարգանքն էլ ինքս պետք է ցուցաբերեմ նրա լեզվի եւ մշակույթի հանդեպ:

-Իսկ ընկերները, հարազատներն ինչպե՞ս արձագանքեցին միասին լինելու որոշմանը:

Տ. Մանուկյան-Նրանք շատ ոգեւորված էին:

Ֆ. Էնգել -Իսկապե՞ս:Տ. Մանուկյան-Դու հավանաբար այդ հատվածը բաց ես թողել (ծիծաղում են-հեղ.):

-Ինչու՞ եմ սա հարցնում: Միգուցե տեսել եք հայկական տարազով հայուհու, նրա սեւամորթ ամուսնու եւ որդու՝ վերջերս հայ հասարակության շրջանում բավականին բուռն արձագանք գտած լուսանկարը: Դրա շուրջ միառժամանակ առաջացան  տարբեր բնույթի խոսակցություններ, որոնք տեղիք տվեցին մտածելու այստեղ ստեղծված որոշակի անհանդուրժողականության մթնոլորտի մասին: Կցանկանայի իմանալ՝ Դուք ինչ եք կարծում նման հարցի վերաբերյալ:

-Ֆ. Էնգել-Բայց նաեւ տեսանք, որ նույնիսկ հայերն են ցուցաբերում ավելի շատ հանդուրժողականություն, երբ խոսքը սեւամորթ կնոջ՝ այս դեպքում Սերենա Ուիլյամսի մասին է (աշխարհահռչակ թենիսիստուհին վերջերս նշանադրվել էր Reddit սոցիալական ցանցի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ-հեղ.), եւ դա ոչ մեկին անհանգստություն չի պատճառում: Ինչ վերաբերում է Լյուքսեմբուրգի հասարակությանը, ես չեմ նկատել, որ մեզ մոտ դա ինչ-որ դժգոհություն առաջացնի, քանի որ խառնամուսնությունները մեր երկրում շատ են:

Տ. Մանուկյան-Ես լսել էի այդ մասին, տեսել էի այդ բացասական մեկնաբանությունները: Կարդացել եմ նաեւ մեր մասին գրված հոդվածների վերաբերյալ արված բոլոր մեկնաբանությունները, որոնք մեծամասամբ դրական էին, բայց ես հարցնում էի ինձ՝ ինչո՞ւ. մի՞թե որովհետեւ Ֆրանկը հանրային մարդ է: Դա շատ է ինձ բարկացնում, քանի որ ցույց է տալիս այդ խտրական վերաբերմունքը, որ ունենք օտարերկրացիների նկատմամբ: Մեր պատմության ընթացքում շատ անգամներ հալածվել ենք կրոնական եւ էթնիկական փոքրամասնություն լինելու համար, իսկ հիմա, փաստորեն, մենք ինքներս խտրականությու ն ենք ցուցաբերում մյուսների հանդեպ: Այդ միջադեպը կարծրատիպեր կոտրող էր մեր հասարակությունում, որում Marashlyan Photo Atelier-ը կարեւոր եւ ճիշտ դեր ունեցավ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»