Նեդվեդ. Չեմպիոնների լիգայում չպետք է սխալ անես նույնիսկ ակնթարթով
СпортԹուրինի «Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքներով Իտալիայի չեմպիոնին բաժին է հասել «Մոնակոն»:
«Մեր ֆուտբոլիստները կենտրոնացված են խնդիրների վրա, և նպատակն այն է, որպեսզի առաջ անցնենք որքան հնարավոր է ավելի հեռու: Չեմպիոնների լիգայում չպետք է սխալ թույլ տաս նույնիսկ ակնթարթով, և կխաղանք մեր ամբողջ ներուժով»,- Նեդվեդի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Մոնակո»-«Յուվենտուս» առաջին հանդիպումը կկայանա մայիսի երեքին: