Վրաստանով ցանկացած բեռնափոխադրում պետք է իրականացվի երկրի օրենսդրությամբ. Ջանելիձե
ЭкономикаՎրաստանի տարածքով ցանկացած բեռնափոխադրում պետք է իրականացվի ըստ Վրաստանի օրենսդրության:
Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն «Ազատություն ռադիոկայանի» եթերում՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարարի և Աբխազիայի նախագահի հայտարարությունները ՌԴ-ից Հայաստան Աբխազիայի տարածքով տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորության վերաբերյալ:
Նախարարն ասել է, որ բոլոր որոշումներն այդ հարցում պետք է ընդունի Վրաստանի կառավարությունը, այդ թվում Աբխազիայի գծով:
Ջանելիձեն հիշեցրել է, որ Վրաստանն ու ՌԴ-ն 2011-ին համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում է երկու երկրների առևտրի մշտադիտարկում:
«Քանի որ Վրաստանը չի կարող վերահսկել Աբխազիայի հետ սահմանը, համաձայնագրով նախատեսվում է երրորդ կողմի դիտարկում այդ տարածքում, որը կհետևեի Վրաստանի և ՌԴ միջև առևտրին»,- պարզաբանել է նախարարն ու ասել, որ կողմերի համար այլ պարտավորություններ համաձայնագրով նախատեսված չեն: