Ереван, 28.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՄԻՊ-ի զեկույցում տեղ գտած առանձին ձևակերպումներ զուրկ չեն զգացմունքայնությունից. ՀՀ ոստիկանության արձագանքը

 ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ հատուկ զեկույցի առնչությամբ: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Մարդու իրավունքների պաշտպանը, խոսելով հուլիսյան իրադարձությունների պատճառահետևանքային ընթացքի մասին, մոռացել կամ նպատակահարմար չի գտել անդրադառնալ «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գունդը գրավելու իրական նպատակներին, որոնք ցայտուն կերպով երևացին իրադարձությունների հենց առաջին օրը  նրանց կողմից տարածված հայտարարություններում: Մասնավորապես, խմբի անդամները լայն հասարակությանն իրազեկում էին ոստիկանական բազաներ և մի քանի բաժիններ գրավելու, զինված ուժերի զորամասերի` իրենց միանալու և ամբողջ երկրով մեկ ծավալվող ապստամբության մասին: Ընդ որում, համայն հայությանը և բոլոր քաղաքացիներին հորդորում էին միանալ ապստամբությանը կամ բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ապստամբներին: Կոչ էր արվում դուրս գալ փողոց, խմբեր կազմել, զինվել, գրավել ոստիկանական բաժինները, փակել փողոցները, զինաթափել ոստիկաններին, իսկ ապստամբությանը դիմադրող անձանց չեզոքացնել ըստ իրավիճակից բխող անհրաժեշտության: Բացի այդ, համազգեստ կրող ոստիկանները, որոնք չէին աջակցի ապստամբությանը, համարվում էին ապստամբության թիրախ և ենթակա էին չեզոքացման:

Կային տեղեկություններ, որ հարձակման էր ենթարկվելու «Էրեբունի» օդանավակայանը, պատանդ էին վերցվելու ոստիկանության բարձրաստիճան ծառայողների ընտանիքներ:

Թե իրավապահների պատանդառությամբ ու սպանություններով ուղեկցվող գործողություններն ու հայտարարությունները,  թե անընդհատ ստացվող  օպերատիվ- հետախուզական տեղեկությունների վերլուծությունը, թե, այսպես կոչված, ինքնաբուխ հավաքների ժամանակ հնչող կոչերը, թե   որոշ զանգվածային լրատվամիջոցներում և համացանցում տարածվող ապատեղեկատվությունը` ուղեկցվող զինված խմբի անդամների փառաբանմամբ, և թե նախապատրաստվող բռնի հանցագործությունների մասին Օպերատիվ կառավարման կենտրոնում պարբերաբար ստացվող ահազանգերը  առավել քան բավարար էին ենթա դրելու, որ կատարվել է հանցագործություն՝ ուղղված սահմանադրական կարգի և պետական անվտանգության դեմ: Ոստիկանության համար անվիճելի էր, որ կատարվում են իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված նախապես մշակված գործողություններ, այսինքն՝  կազմակերպվում էր  պետական հեղաշրջում:  Նման եզրահանգումն, ըստ էության, հանցավոր խմբի գործունեության նախնական օպերատիվ-հետախուզական գնահատականն էր, որը չէր հավակնում լինել արարքների վերջնական քրեաիրավական գնահատական, ուստի ոստիկանական բոլոր հաջորդիվ գործողությունները ելնում էին հիշյալ իրողությունից ու պետական անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու` իրավապահ մարմինների պարտականությունից:

ՀՀ ոստիկանության կողմից իրականացված բոլոր միջոցառումները, այդ թվում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ,  հանդիսացել են հակաահաբեկչական գործողություններ: Միջացառման հակաահաբեկչական բնույթը դեպքի օրերին հստակ չի հրապարակայնացվել  բացառապես ելնելով օպերատիվ-տակտիկական նկատառումներից, ինչի արդարացված լինելը ապացուցվեց դեպքերի հետագա զարգացումներով:

ՊՊԾ գնդի գրավումից հետո կազմակերպված բոլոր հավաքները (զեկույցում հիշատակվող որոշ բացառություններով) «խաղաղ» որակելու՝ Մարդու իրավունքների պաշտպանի կատեգորիկությունը ընդունելի չէ: Այն հավաքները, որոնք, ըստ դրանց փաստացի կազմակերպիչների արարքների, ուղղված էին կամ դիտավորություն ունեին խոչընդոտելու կամ խափանելու հակաահաբեկչական գործողությունները, ոստիկանության կողմից գնահատվել են որպես ոչ խաղաղ, իսկ ՀՀ ոստիկանության բոլոր միջամտող գործողություններն իրականացվել են գործող օրենսդրության, այդ թվում` «Ահաբեկչության դեմ պայ քարի մասին» ՀՀ օրենքի նախատեսված հիմքերով

առերևույթ խաղաղ թվացող հավաքների փաստացի կազմակերպիչները բացարձակապես չեն համագործակցել ՀՀ ոստիկանության հետ, երթերի ուղիները գաղտնի էին պահվում  նույնիսկ համակիր մասնակիցներից կամ դրանք իրականացվում էին ոստիկանությանն անակնկալի բերելու նպատակով:

Չնայած այս հանգամանքին, ՀՀ ոստիկանության կողմից նման հավաքները չեն ցրվել, այլ կիրառվել են սահմանափակումներ հավաքների ու նրանց առանձին մասնակիցների նկատմամբ: ՀՀ ոստիկանության նման գործողություններն ընդհանրական կերպով անօրինական որակելն առնվազն պրոֆեսիոնալ չէ:

Հավաքների ազատության իրավունքը սահմանափակվել է հանցագործությունների կանխման և հասարակական կարգի պաշտպանության լեգիտիմ նպատակներով, բխել է քաղաքացիական բախումներից ու մարդկային զոհերից խուսափելու, ՊՊԾ գունդը զավթած հանցավոր խումբը վնասազերծելու անհրաժեշտությունից, իսկ միջամտության համաչափությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատելու համար առնվազն անհրաժեշտ է պահպանել մասնագիտական էթիկան ու սպասել ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործերի ավարտին կամ ոստիկանական ուժի անհամաչափ գործադրման վարկած ը չներկայացնել որպես  իրականություն: Պաշտպանը տարրական պատկերացումներ չունի և բնականաբար չէր էլ կարող ունենալ օպերատիվ-հետախուզական այն տեղեկությունների բովանդակային լրջության մասին, որոնք կանխորոշել են ոստիկանության կողմից ընդունված հիմնական որոշումները, մասնավորապես` հավաքների ազատության սահմանափակումների մասով:

Տարօրինակ են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետևություններն այն մասին, որ ՀՀ ոստիկանությունն իրավունք չունի արգելելու կամ սահմանափակելու անօրինական հավաքները: ՀՀ ոստիկանությունը սկզբնապես գործ է ունեցել չիրազեկված հավաքների հետ: Տեղական ինքնակառավարման մարմինները հավաքն արգելելու կամ սահմանափակումներ կիրառելու որոշում կարող են կայացնել միայն գրավոր իրազեկումներ ստանալու ու քննարկելու արդյունքում: Այլ պարագայում, համայնքի ղեկավարներն օբյեկտիվորեն իրավահարաբերություններից դուրս են մնում, իսկ հասարակական անվտանգության ապահ ովման և խաղաղ հավաքի մասնակիցների իրավունքների պաշտպանության պատասխանատուն մնում է ոստիկանությունը:  «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը  գերակայում են հավաքի ազատության նկատմամբ: Հոդվածի 2-րդ մասի համաձայն` արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:

Նույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը:

Վկայակոչված նորմերը ոստիկանությանը իրավունք են վերապահում օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում թե արգելելու չսկսված հավաքը և թե դադարեցնելու ընթացող հավաքը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խոսում է հարյուրավոր ձերբակալվածների սահմանադրական մի շարք իրավունքների զանգվածային խախտումների մասին: Ձերբակալվածների իրավունքների զանգվածային խախտումների մասին հետևությունները նույնքան անհիմն են, որքան պնդումներն այն մասին, որ մարդու իրավունքների խախտումներ ընդհանրապես տեղի չեն ունեցել: Բերման  ենթարկված  քաղաքացիները պահվել են այն վայրերում, որտեղ իրականացվել են քրեադատավարական գործողություններ և որոնք հարմարեցված էին մեծ թվով անձանց պահելու համար,    բոլորը  ծանուցվել են &nbsp ;ազատության սահմանափակումից բխող իրավունքներին և դրանց իրականացման կարգին, հարգվել են  մարդկանց արժանապատվության,  խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքները, ստեղծված են եղել բոլոր պայմանները Պաշտպանի աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու համար:  

  Բողոքների քննարկման արդյունքների հիման վրա Պաշտպանը  իրավասու է ընդունելու որոշումներ՝ համապատասխան պետական մարմինների այն պաշտոնատար անձանց կարգապահական կամ վարչական տույժի ենթարկելու կամ քրեական պատասխանատվության կանչելու առաջարկության մասին, որոնց որոշումներով կամ գործողություններով (անգործությամբ) խախտվել են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Մինչ օրս ոստիկանությունը գեթ մի որոշում չի ստացել նույնիսկ զեկույցում հիշատակված՝ թվով 155 անձանց բողոքների վերաբերյալ:  Կարելի է ենթադրել, որ կամ ոստիկանու թյան որևէ պաշտոնատար անձի չեն կարողացել պարզել, կամ բողոքի քննարկման արդյունքներով որոշումներ չեն կայացվել:

Իրավապաշտպան գործունեությունն անհամեմատ կշահեր, եթե քաղաքացիների իրավունքների սահմանափակումների և դրանց հետ կապված փաստական հանգամանքների մասին տեղեկությունները տրամադրվեին Հատուկ քննչական ծառայությանը, իսկ եթե տրամադրվել են` ոստիկանությունը Պաշտպանի էպատաժային ձևակերպումներին մանրամասն  կարձագանքի  նախաքննության ավարտից հետո:

 Լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերի մասով պաշտպանի մոտ առկա չփարատված կասկածները զեկույցում մեկնաբանվել են ի վնաս ոստիկանության: Մասնավորապես, պաշտպանը եզրահանգում է, որ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացիական հագուստով անձինք ամենայն հավանականությամբ գործել են ոստիկանության աշխատակիցների անմիջական թողտվությամբ, և որ քրեական գործով քննությունը պետք է պարզի այդ անձանց ինքնությունը, ինչպես նաև` թե արդյոք այդ անձինք եղել են ոստիկաններ կամ գործել են ոստիկանության աշխատակիցներ ի հրահանգով: Պաշտպանն անիրազեկ է, որ 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում լրագրողների նկատմամբ տեղի ունեցած բռնությունների փաստերով հարուցված քրեական գործով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանը թվով 4 անձանց ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտել է 1 տարի ազատազրկման և 200.000 դրամ տուգանքի: Եվս մեկ անձ դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով` 200.000 դրամ տուգանքի: Միաժամանակ, երեք անձի նկատմամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակում է քննվել քրեական գործ` հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Համենայն դեպս, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով զեկույցում հիշատակված քաղաքացիական հագուստով անձանց գործողությունների և ոստիկանության ծառայողների միջև որևէ առնչակցություն չի հաստատվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай