Ազգային արխիվը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100- ամյակին նվիրված հանրագիտարան կհրատարակի
ОбществоՀայաստանի ազգային արխիվը պատրաստվում է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված հանրագիտարան հրատարակել: Արմենպրեսի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
«Հանրագիտարանում ընդգրկվելու են առաջին հանրապետության սպայական կազմը` սկսած ենթասպաներից և վերջացրած գեներալների: Այդ աշխատանքները ընթացքում են և մյուս տարի այն կհրապարակվի»,- նշեց Վիրաբյանը:
Վիրաբյանը նաև տեղեկացրեց, որ մայիսյան հերոսամարտերի և Առաջին հանրապետության անկախությանը նվիրված փաստաթղթերի, լուսանկարների, քարտեզների և տեսանյութերի ցուցահանդես է նախատեսվում կազմակերպել:
«Այն կազմակերպվելու է ոչ միայն Հայաստանում, այլև անտարբեր երկրներում: Այդ կապակցությամբ համագործակցում ենք արտասահմանում գտնվող բոլոր հայկական կազմակերպությունների հետ»,- եզրափակեց Վիրաբյանը: