Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտակայքում զինծառայողի դի է հայտնաբերվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ОбществоԳյումրիում այսօր՝ ապրիլի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել:
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտակայքում Բուլվարային թաղամասի «Արբո» խանութի մոտ հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի՝ կտրած-ծակած վնասվածքներով:
Ըստ նախնական զննության՝ դիակի վրա առկա են սուր կտրող գործիքից ստացած վնասվածքներ:
Համապատասխան միջոցառումներ են իրականացվում դեպքի մանրամասները պարզելու համար:


Լուսանկարները՝ SHAMSHYAN.com-ի