«Ժամանակ». «Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է անելու սպորտի նախարարին»
«Ժամանակի» տեղեկություններով՝ Սպորտի նախարարության ենթակա բոլոր 23 մարզադպրոցներից, որոնք սնվում են պետբյուջեից, 3 հազարից ավելի մարզիկների, նրանց ծնողներին, մարզիչների պարտադրաբար տարել են Ազատության հրապարակ՝ ընդդիմադիր կամ ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մասնակցելու համար:
Թերթի տեղեկություններով՝ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը նույն ծրագիրն իրականացնելու է նաև հոկտեմբերի 24-ին:
Թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունն այդ մասին զեկուցել են Սերժ Սարգսյանին, և շուտով նախագահը պաշտոնանկ է անելու սպորտի նախարար Գ. Ղազարյանին:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: