Արփի գյուղում գազալցակայանի պայթյունից տուժածներից մեկը տեղափոխվել է Երեւան, մյուսը՝ դուրս գրվել հիվանդանոցից
ОбществоNEWS.am-ը գրում է.
Վայոց ձորի Արփի գյուղում այսօր՝ ապրիլի 23-ին, գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երկու տուժածներից մեկին տեղափոխել են Երեւան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Եղեգնաձորի բժշկական կենտրոնից: Հիվանդանոցից տեղեկացրին, որ պայթյունի հետեւանքով վնասվել է տուժածի թեւը, վիրահատության անհրաժեշտություն է եղել եւ այդ պատճառով էլ տեղափոխվել է Երեւան: Իսկ տուժածներից մեկն էլ Եղեգնաձորի հիվանանոցում առաջին անհրաժեշտ օգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 23-ին, ժամը 17:17-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
Պայթյունի հետեւանքով մահացել է գազալցակայանի լիցքավորող, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ Արման Կարապետյանը, տուժել 2 հոգի: