Սերենա Ուիլյամսը՝ առաջին ռակետ, Մոնտե Կարլոյում հաղթած Նադալը եւս առաջադիմել է
СпортՊրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) ապրիլի 24-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:
Տղամարդկանց ցուցակը շարունակում է գլխավորել բիտանացի Էնդի Մարեյը, իսկ Մոնտե Կարլոյի մրցաշարի հաղթողի տիտղոսը նախօրեին նվաճած իսպանացի Ռաֆայել Նադալը բարձրացել է 5-րդ տեղ: Ռուսաստանցի Կարեն Խաչանովը 56-րդն է:
Կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար է դարձել ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, որը շրջանցել է գերմանացի Անժելիկա Կերբերին:
1 (1). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) - 11 690 միավոր
2 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 8085
3 (3). Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) - 5695
4 (4). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 5125
5 (7). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 4235
6 (6). Միլոշ Ռաոնիչ (Կանադա) - 4165
7 (5). Կեյ Նիսիկորի (Ճապոնիա) - 4010
8 (8). Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 3565
9 (9). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 3385
10 (13). Դավիդ Գոֆեն (Բելգիա) - 2975
56 (52). Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 867
1 (2). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) - 7010
2 (1). Անժելիկա Կերբեր (Գերմանիա) - 6925
3 (3). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 6020
4 (4). Դոմինիկա Ցիբուլկովա (Սլովակիա) - 5065
5 (5). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 5021
6 (6). Գարբինյե Մուգուրուսա (Իսպանիա) - 4691
7 (7). Յոհանա Կոնտա (Մեծ Բրիտանիա) - 4330
8 (8). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) - 4205
9 (9). Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան) - 4025
10 (10). Մեդիսոն Քիս (ԱՄՆ) - 3857