Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ է անցկացվել Գյումրիում
ОбществоԳյումրիում ապրիլի 24-ին երեկոյան Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցավ ավանդական դարձած ջահերով երթ:
Գյումրեցի երիտասարդները քայլերթը սկսելը նախ «Անի» թաղամասի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակից, ապա երթի մասնակիցները ոտքով Անի թաղամասից քայլեցին մինչեւ Գյումրու Բագրատունյաց պուրակ, որտեղ տեղադրված է Եղեռնի 100-ամյակին նվիրված «Վերածնունդ» հուշակոթողը:
Ջահերով քայլերթն ընթացել է «Ճանաչում», «Ճանաչիր» վանկարկումներով: Գյումրեցի երիտասարդների ձեռքերին եղել է այն երկրների դրոշները, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: