Վետերան շախմատիստները հաղթանակով են մեկնարկել աշխարհի առաջնությունում
СпортԿրետե կղզում մեկնարկել է շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին տուրում Հայաստանի հավաքականը հաղթել է Կրետե կղզին ներկայացնող թիմին 3,5-0,5 հաշվով: Հավաքականի կազմում հաղթանակներ են տարել Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը: Սերգեյ Գալդունցը պարտիան ավարտել է ոչ-ոքի:
Հաջորդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Գերմանիան ներկայացնող «Օֆենբախ» թիմի հետ: