«Բենֆիկան» պարտվել է պատանեկան Չեմպիոնների լիգայի եզրափակիչում
Спорт«Զալցբուրգը» նվաճել է պատանեկան Չեմպիոնների լիգայի հաղթողի տիտղոսը: Եզրափակիչում ասվտրիական ակումբը 2:1 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Բենֆիկային»:
Կիսաեզրափակիչում «Բենֆիկան» հաղթել էր Մադրիդի «Ռեալին», իսկ «Զալցբուրգը»՝ «Բարսելոնային»:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ «Բենֆիկան» եվրագավաթներում հաղթել է 1962 թվականին։ Այդ ժամանակ գլխավոր մարզիչ Բելա Գուտմանը «Բենֆիկայից» հեռանալիս անիծել է ակումբը. «Բենֆիկան» այլեւս երբեք չի հաղթի եվրագավաթներում: Դրանից հետո «Բենֆիկան» 10 անգամ պարտվել է եվրագավաթների եզրափակիչներում: Այդ պարտություններից երկուսը տեղի են ունեցել պատանեկան Չեմպիոնների լիգայում: