Ավարտվել է Հայաստանի ջրացատկի առաջնությունը
СпортԱվարտվել է Հայաստանի ջրացատկի մեծահասակների առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության եզրափակիչ օրը մարզիկներն ուժերն են չափել 10 մ աշտարակացատկերում, որտեղ լավագույն արդյունքով ՀՀ չեմպիոն է դարձել Վարդան Բայանդուրյանը:
Մեծահասակների առաջնությունում 1 մ և 3 մ ոստնակացատկերում հաղթող է դարձել Վլադիմիր Հարությունյանը: Պատանիներից բոլոր մրցաձևերի՝ 1 մ ոստնակացատկ, 3 մ ոստնակացատկ և 5 մ աշտարակացատկ, հաղթողը Մարատ Գրիգորյանն է: Աղջիկներից լավագույնը (1 մ ոստնակացատկ, 3 մ ոստնակացատկ և 5 մ աշտարակացատկ) Քրիստինե Հակոբյանն է: Կրտսեր տարիքի պատանիների մրցումներում հաղթել է Մհեր Չիչոյանը, իսկ կրտսեր տարիքի աղջիկների մրցումներում՝ Անի Խուրշուդյանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել ջրացատկի առաջնության վերջին օրվա մրցումներին և պարգևատրման արարողությանը: