Ереван, 12.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Խոստումը» ֆիլմը ոչ թե կինոքննադատի, այլ շարքային կինոսերի աչքերով (Photo)

Blognews.am-ը գրում է.

Շուրջ երկու տարի քննարկվող ու մինչև էկրան բարձրանալն արդեն իսկ աղմուկ հանած հոլիվուդյան «Խոստումը» վերջապես Հայաստանում է: Քըրք Քըրքորյանի Survival Pictures ընկերության և օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի ֆիլմը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին: Ու մինչ ապրիլի 27-ին Հայաստանում ֆիլմը կբարձրանա մեծ էկրաններ, ապրիլի 24-ին լրագրողների համար Մոսկվա կինոթատրոնում կազմակերպվել էր փակ ցուցադրություն, որին ներկա է եղել նաև BlogNews.am-ը:

Թե որքանով է ֆիլմը կինեմատոգրաֆի տեսանկյունից ճիշտ ու սցենարային և ռեժիսուրական առումով գրագետ և պրոֆեսիոնալ, թողնենք մասնագետներին: Այսօր կփորձենք վերլուծել ֆիլմը շարքային կինոսերի աչքերով, ում համար լավ կինո դիտելը ոչ թե մասնագիտական պրոցես է, այլ ժամանց:

Ամենասկզբում ասեմ՝ եթե Դուք ևս մի քանի անգամ դիտել եք ու գրեթե անգիր հիշում եք Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկը», ապա «Խոստումը» դիտելու ընթացքում սկզբից մինչև վերջ դեժավյուի զգացողությունը չի լքի Ձեզ: Խոսքը ոչ միայն գրեթե կրկնվող տեսարանների, այլ նաև սյուժեի ու սցենարական լուծումների մասին է: Ֆիլմի առավելապես սկզբի տեսարանները դիտելիս տպավորություն է, որ իրադարձությունները տեղի են ունենում ոչ թե բռնատիրական ու մահմեդական Օսմանյան կայսրությունում, այլ եվրոպական քաղաքակիրթ մի միջավայրում, որտեղ հայերը երջանիկ են ու հարուստ և թուրքերի հետ ապրում են հաշտ ու մերված: Այնինչ այն ժամանակահատվածը, որը նկարագրված է ֆիլմում, հայ-թուրքական ակնհայտ բախումների ու ֆիդայական պայքարի ժամանակաշրջանն էր:

 

Ֆիլմում հայ ընտանիքը ներկայացված է ավանդական ու ազնվատոհմ, որտեղ մայրը հարգված է, կինը՝ գնահատված, երեխաները՝ սիրված: Սիրային եռանկյունու վրա կառուցված սցենարի հիմքում հարաբերություններ են, որտեղ առավելապես գերիշխում է զիջողականությունն ու հանդուրժողականությունն, ու ակամայից սկսում ես կասկածել՝ արդյո՞ք այս երեքի միջև սիրային պայքա՞ր է, թե՞ ընկերություն: Հասկանալի է, որ ֆիլմի ուղերձն ու ասելիքն այլ է, որ հիմնական թեմայից շեղվելու ժամանակ ու նպատակ չկա, սակայն այստեղ արդեն կերպարների ընկալման խնդիր է առաջանում:

   

Եթե խոսենք ֆիլմի կերպարներից, ապա ֆիլմի ռեժիսորը լավագույն ու ամենավեհ հատկանիշներով օժտել է թուրք ուսանողին, ով Միքայելի ընկերն է: Վեհանձն ու ազնիվ կերպար է նաև ամերիկացի ֆոտոլրագրող Քրիս Մայերսը, ով սկզբունքային է մասնագիտության մեջ, բայց ոչ անձնական կյանքին առնչվող իրավիճակներում: Քրիսին մարմնավորել է դերասան Քրիստիան Բեյլը, ում դերասանական խաղն է, որ շատ տեսարաններում ուղղակի փրկում է կանացի գլխավոր դերակատարին՝ Աննային մարմնավորած Շարլոտ լը Բոնին:

Ֆիլմի գլխավոր կերպարին՝ Միքայելին մարմնավորած Օսկար Այզեքի դերասանական խաղը համոզիչ է: Միքայելի կերպարը հաստատ ասպետական չէ: Նախ՝ նա ամուսնանում է հաշվարկով, որպեսզի կնոջ օժիտն օգտագործի իր կրթության համար, ապա դավաճանում է Մարալին ազնվական ու բարձրաշխարհիկ ծագումով նկարչուհի Աննայի հետ, ու ասես ոչ մի մեղք չգործած կրկին վերադառնում է կնոջ մոտ: Իհարկե՝ նա դա անում է մոր ճնշումների ազդեցության տակ, ինչն էլ մեկ անգամ ևս ընդգծում է Միքայելի ոչ ըմբոստ լինելը: Հայ տղամարդու վեհ ու պայքարող կերպարի մարմնավորում չէ Միքայելը: Նա պարզապես մարդ է՝ իր բոլոր թերություններով ու մարդկային թուլություններով հանդերձ: Ասել, որ այս ֆիլմում Միքայելը մարմնավորում է հավաքական հային՝ սխալ կլինի: Ու թերևս հենց սա էլ եղել է ֆիլմը ստեղծողների գերխնդիրը՝ հային ներկայացնել ոչ թե այնպիսին, ինչպիսին նրան ճանաչում են միայն հայերը, այլ այնպիսին, որ կերպարն ընկալվի ու հասկանալի լինի նաև օտարազգիների համար:

 

Իսկ հիմա այն բոլոր առավելությունների մասին, հանուն որոնց այս ֆիլմը միանշանակ արժե դիտել:

Նախ ֆիլմի դեկորացիաների մասին: Դրանք շքեղ են ու համոզիչ. թվում է՝ այդ ժամանակներից մնածաց ինչ-որ շինությունում են տեղի ունեցել նկարահանումները:

Ֆիլմի կոստյումերի մասին. ասել, որ հանդերձարարները լավ են աշխատել այս ֆիլմում, շատ քիչ կլինի: Թե՛ տարազները և թե՛ աշխարհիկ հագուստները շատ գեղեցիկ են ներկայացված՝ գուցե մի փոքր ավելի գեղեցիկ, քան դրանք պետք է լինեն, սակայն պետք է հիշենք, որ ֆիլմի էսթետիկ պատկերի խնդիրը հենց հագուստներն ու դեկորացիաներն են մեծամասամբ ապահովում:

 

Ֆիլմի մոնտաժային ողջ աշխատանքը եթե գնահատելու լինենենք հինգ բալանի համակարգով, ապա միանշանակ՝ գերազանց: Ամեն ինչ արված է ճիշտ, մաքուր, գրագետ՝ հոլիվուդյան կինոյի բոլոր ստանդարտներին համարժեք: Որքանո՞վ է այս պատմության մեջ Ցեղասպանության թեման լիարժեք մատուցված՝ դա ևս մասնագետների քննարկման հարցն է, սակայն այնպիսի տպավորություն է, որ սովորական կինոդիտողի համար, եթե նա տեղյակ չէ Հայոց ցեղասպանության պատմությանը, ամեն ինչ կտրուկ ու միանգամից կլինի: Մուսա լեռան հերոսամարտի մասին տեսարաններում լավ ընդգծված է հայի պայքարող ոգին, ապրելու կամքն ու մենք տեսնում ենք ոչ թե նահանջող, այլ իր հողի, իր ապրելու իրավունքի համար պայքարող հային՝ ուժեղ, անձնուրաց, համարձակ, պատվախնդիր:

 Բռնության առանձնապես ծանր ու դաժան տեսարաններ այս ֆիլմում, ի տարբերություն Ցեղասպանության մասին նկարված նախորդ ֆիլմերի, չես տեսնի: Մենք տեսնում ենք այն ողբերգությունը, որն ապրում է հայն այդ օրերին, սակայն դա արվում է բավականին կոռեկտ, առանց կեղեքիչ ու ցավոտ տեսարանների՝ ֆիլմը դիտողի համար տողատակ թողնելով:

Ֆիլմի ամենացնցող ու հանճարեղ տեսարաններից մի քանիսը իսկպես արժանի են լավագույն գնահատանքի: Միայն Միքայելի մասնակցությամբ գնացքի ու անձրևի, գետափին՝ Մարալին գտնելու , և հայ մտավորականների, այդ թվում և Կոմիտաս վարդապետի՝ թուրքական բանակի դահիճների առաջ ծնկած տեսարաներն արդեն հերիք են, որպեսզի այս ֆիլմը հիշվի՝ ընդ որում՝ հիշվի ընդմիշտ:

 

 Երաժշտական ձևավորման առումով ֆիլմն անթերի է: Ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն հանճարեղ Սերժ Թանկյանն է, ով նպաստել է ֆիլմի սաունդթրեքի համար հայկական ժողովրդական երգ «Սարի սիրուն յար»-ի ժամանակակից ներկայացմանը: Տեսարաններից մեկում Կոմիտասի Պատարագից հատված է հնչում «Հովեր» կամերային երգչախմբի սեպտետի կատարմամբ: Ֆիլմի սկզբնական թեմատիկ երաժշտության հեղինակը «Soundgarden» խմբի երգիչ և կիթառահար Քրիս Կորնելն է, իսկ ֆիլմի սաունդթրեքի հեղինակը՝ օսկարակիր Գաբրիել Յարեդը (The English Patient):

Եթե ի մի բերելու լինենք «Խոստումի» բովանդակությունը մի քանի բառով, ապա մոտավորապես այսպես կստացվի. սա ֆիլմ է ոչ թե ցեղասպանված, այլ վերապրած և ուժեղ հայի մասին: Իսկ այս մոտեցումն այսօր առաջնահերթ ու կարևոր է նախ մեր հասարակության, նոր սերնդի հայի համար, ով այլևս իրավունք չունի աշխարհին նայել մորթվածի ու տառապածի աչքերով: Հայն աշխարհին այսօր նայում է որպես պահանջատեր ու նա կարիք ունի ոչ թե ցավակցության, այլ փոխհատուցման, ոչ թե կարեկցանքի, այլ հավասարը հավասարի հետ տեղի ունեցածը քննարկելու ու պատմության սխալ ընթացքը ճիշտ հունի մեջ դնելու: Ու որքան էլ որ մենք հիմա խոսենք «Խոստումը» ֆիլմի ստեղծագործական կազմի աշխատանքից, դերասանական խաղից, ռեժիսուրական աշխատանքից, պետք է հիշենք, որ այն իր գլխավոր ասելիքով արդեն իսկ արժանի է նրան, որպեսզի լավ ֆիլմ համարվի: Սա ֆիլմ է, որը ոչ թե ակնկալիք, այլ ասելիք ունի, ֆիլմ, որի համար միանշանակ պետք է շնորհակալ լինել այն ստեղծողներին ու առավելապես ֆիլմի գաղափարի, և նրա ստեղծման համար ոչինչ չխնայած մեծանուն հայ Քըրք Քըրքորյանին:

      

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?