Միգուցե «գլխի՞ց» է
Аналитика«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Սահակյանների ընտանիքին հասկացրել են, որ նրանցից մեկը կարող է անցնել ԱԺ: «Ընտանիքը» «կոնսիլիում» է արել, որ պետք է Արմանը տեղը զիջի Գալուստ Գրիգորիչին՝ չնայած նրան ավագների խորհրդում էին տեսնում՝ ԱՄԿ դիսիդենտների գլխին: «Արմանը, ճիշտ է, շատ էր ուզում պատգամավոր դառնալ, ահագին էլ ձայներ ապահովեց, բայց դե` ստիպված կլինի մնալ պետգույքում»,- ասաց ՀՀԿ-ից նրա «սարատնիկ-ընկերը»:
Իսկ Կարեն Կարապետյանն ինչո՞ւ «չունի» Արմանի հետ, իր մարդո՞ւն է ուզում նշանակել, որտեղ առաջիկայում բարեփոխումներ պետք է իրականացվեն: «Չէ՜, ուղղակի Արմանի գլխին գալովի է. էն ժամանակ էլ Հովիկ Աբրահամյանն էր նկատողություններ անում»:
Փաստորեն այստեղից, եթե վստահենք թերթի աղբյուրներին, ապա ստացվում է, որ պատգամավորական մանդատները դարձել են Սահակյանների ներընտանեկան հարցը, սակայն սա էլ մի կողմ, հասկանալի է՝ հայ ու որդի պետք է նստեն զրուցեն, խելք խելքի տան ու մի բան որոշեն: Ավելի հետաքրքիր է Արման Սահակյանի «դառը» ճակատագիրը, փաստորեն ուղղակի նրա «գլխին գալովի է», որ ներկա ու նախկին վարչապետերը երկուսն էլ շարունակաբար դժգոհություններ էին հայտնում Սահակյան կրտսերի ղեկավարած գերատեսչությունից: Բայց այստեղ մի հարց կա, իսկ գուցե հենց գերատեսչության «գլուխն» է այդ դժգոհությունների պատճառը:
Տիգրան Դավթյան