Արդար ու անարդար ընտրություններն՝ ըստ Լևոն Զուրաբյանի
АналитикаՍահմանադրական դատարանը քննում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը: Քննության ընդմիջմանը ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը, պատասխանելով «Առավոտի» հարցերին, նշել էր. «Իրականում համակարգի տերը ՀՀԿ-ն է: ՀՀԿ-ն է որոշում որ կուսակցություններին թույլ տալ կաշառք բաժանել: ՀՀԿ-ն է որոշում Ազգային ժողովի կազմը: 2012-ին չկարողացան դա անել, գոնե 7 տոկոսի չափով ստիպված էին ընդունել Կոնգրեսի ներկայությունը պառլամենտում: Հիմա այդ հարցն էլ լուծեցին»:
Փաստորեն, ըստ Զուրաբյանը, 2012 թվականի ընտրություններն ավելի արդար են եղել, եթե, ընդհնարապես, կարելի է ընտրությունների վերաբերյալ կիրառել «ավելի» կամ «պակաս արդար» բառակապակցությունները, քանի որ ՀԱԿ-ը ստացել է 7 տոկոս:
Այստեղ, սակայն, հետաքրքիր է մեկ բան: Անշուշտ, անցած ընտրություններում հսկայական չափով ընտրակաշառք է բաժանվել, կիրառվել են վարչական ու բոլոր հնարավոր ռեսուրսները, սակայն, այդուհանդերձ, անցած ընտրություններում հակաքարոզչություն գրեթե չկար բոլոր ուժերի կողմից, կուսակցություններից որևէ մեկի ձայները չեն գողացվել, այսինքն՝ ՀԱԿ-ը ստացել է այնքան ձայն, ինչքան ստացել է, ինչպես և մյուս ընդդիմադիրները: Իսկ թե ինչու է ստացել հենց այդքան ձայն, Լևոն Զուրաբյանը պատճառները պետք է փնտրի հենց ՀԱԿ-ում:
Միքայել Գալստյան