«Փյունիկ»-ը դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ
СпортԵրևանի «Փյունիկ»-ը դուրս եկավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Փյունիկ»-ը «Բանանց»-ի մարզադաշտում գերազանցեց համանուն թիմին նվազագույն հաշվով: «Փյունիկ»-ի միակ գնդակը խփեց Արամ Շախնազարյանը: Թիմերի նախորդ խաղում կրկին հաղթել էր «Փյունիկ»-ը 2:1 հաշվով:
Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի մյուս խաղում կմրցեն «Շիրակ»-«Գանձասար-Կապան» զույգը` ապրիլի 26-ին: