Ереван, 22.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точности Пашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в Азербайджан «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рождения Константин Орбелян номинирован на премию Cultural Icon Award В Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООН Трамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у власти В Германии сошел с рельсов поезд метро В Армении 27 января объявлен днем памяти погибших при защите Отечества Главный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить Гренландию Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭС


Նախարարը հանձնարարել է ավարտել ճանապարհների փոսալցման աշխատանքները մինչև մայիսի 15-ը

Общество

Եղանակի բարելավումից անմիջապես հետո ՀՀ միջպետական նշանակության ավտոճանապարհներին սկսվել են փոսային նորոգման աշխատանքները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կատարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով  շրջայց կատարեց Երևանից դեպի Սևան - Իջևան - Նոյեմբերյան - Ստեփանավան - Արագած - Ապարան - Աշտարակ ձգվող միջպետական ավտոճանապարհներով։ Նախարարին ուղեկցում էր «Հայավտոճան» տնօրինություն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը։

Բացի փոսային նորոգման աշխատանքներից, նախարարի ուշադրության կենտրոնում էին նաև ճանապարհային նշանների տեսանելիության, ճանապարհների և դրանց միջանկյալ հատվածների մաքրության ապահովման խնդիրները։

Կոտայքի տարածաշրջանում փոսային նորոգման աշխատանքների մեծ մասն արդեն արված է։ «Կոտայքի ՃՇՇ» ՍՊ ընկերության պետ Գևորգ Հովհաննիսյանը նշեց, որ առաջիկա 2 օրերի ընթացքում այն ամբողջությամբ կավարտեն, որից հետո կսկսեն ճանապարհի ճաքալցման աշխատանքները։

Միջպետական ճանապարհի Երևան-Սևան մայրուղու  36-րդ կիլոմետրից սկսած՝ մոտ 22 կմ, որտեղ ասֆալտն առավել քայքայված է, կկատարվի հիմնանորոգում։ Աշխատանքները կսկսվեն հունիսի կեսերին և կավարտվեն ամռան վերջին։ Չնայած դրան՝ ճանապարհը նորմալ երթևեկելի դարձնելու համար ճանապարհաշինարարներն այստեղ ևս փոսային նորոգումներ են կատարել։

Ճանապարհի այս հատվածում ընթացքի մեջ է նաև դեպի Լեռնանիստ համայնք տանող կամրջի հիմնանորոգման աշխատանքները։ Հրազդանի  ճանշինի պետ Օնիկ Բաղդասարյանը նախարարին ներկայացրեց իրականացվող աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ շինարարության ավարտը նախատեսված է սեպտեմբերին։
Նախարարը հրահանգեց տեմպերն արագացնել, աշխատանքներն ավարտել  հնարավորինս շուտ և որակով. «Ճանապարհի և կամրջի հիմնանորոգումը պետք է միաժամանակ ավարտվի։ Աշխատանքները ճիշտ կազմակերպելու դեպքում՝ շինարարությունը կարելի է ավարտել ամռան կեսին»,- ընդգծեց Վահան Մարտիրոսյանը:

Գեղարքունիքի մարզի «Ծովագյուղ» ճանապարհաշինական ընկերության ղեկավար Նորիկ Սիմոնյանը, ներկայացնելով աշխատանքների ընթացքը, նշեց, որ միջպետական ճանապարհների իրենց հատվածում մինչև ապրիլի վերջ փոսային նորոգումները կավարտվեն։ Իսկ մայրուղու 52-64-րդ կմ հատվածը կհիմնանորոգվի։

Դիլիջանից  դեպի Իջևան ճանապարհահատվածում աշխատանքների որակը նախարարին չգոհացրեց։ Ճանապարհածածկն այստեղ շատ քայքայված է։ Իրենց ունեցած տեխնիկայով չեն կարողանում անհրաժեշտ որակ ապահովել։ Վիճակը հնարավորինս արագ կարգի բերելու համար նախարարը հանձնարարեց լրացուցիչ տեխնիկա բերել, աշխատել շուրջօրյա, արագ ու որակով ավարտել աշխատանքները։

«Հաղարծին» ճանապարհաշինական ընկերության պետ Գուրգեն Մանթաշյանը խոստացավ շտկել թերությունները։

Նոյեմբերյանի տարածաշրջանում էլ հիմնանորոգման կարիք ունեցող ճանապարհներ կան։ Հատկապես սահմանամերձ գյուղերն իրար կապող հատվածներում դրա անհրաժեշտությունն անչափ կարևոր է։  Ուստի, առաջիկայում այս տարածաշրջանի որոշ ճանապարհներ ևս կհիմնանորոգվեն։


Ներկայացնելով փոսային նորոգման աշխատանքների ընթացքը՝ Նոյեմբերյանի ճանշինի ղեկավար Ֆլորա Անտոնյանը նշեց, որ մինչև մայիսի 10-ն ամբողջությամբ կավարտեն։

Լոռու տարածաշրջանում աշխատանքները մի քիչ ավելի դանդաղ են ընթանում։ «Արգիշտի-1» ճանապարհաշինական ընկերության պետ Սեյրան Դարբինյանի խոսքով՝ պատճառը անձրևային եղանակն է։

Սպիտակ  քաղաքով անցնող միջպետական ճանապարհին կտրած փոսերն էին ասֆալտապատվում։ Ակնհայտ էր, որ աշխատանքը կատարվում էր շինարարական նորմերի խախտումներով։ Սպիտակի տարածաշրջանը սպասարկող ճանշինի պետ Մանվել Արղամանյանի արդարացումներն անտեղի էին։ Նախարարը դժգոհ էր նրանց աշխատանքից։

Այստեղ ևս տրվեց խիստ հանձնարարական՝ արագ շտկել թերությունները, ուշադրություն դարձնել որակի վրա։

Հաջորդը Արագածի և Ապարանի տարածաշրջաններն էին, որտեղ աշխատանքների զգալի մասն արդեն բավարար որակով կատարված էր, մնացածն էլ առաջիկա մի քանի օրերի ընթացքում ավարտին կհասցվի։

Այցի ընթացքում դիտարկվեցին և նախանշվեցին նաև նշված միջպետական նշանակության ճանապարհների առավել քայքայված հատվածները, որոնք, ըստ առաջնահերթության, առաջիկայում կընդգրվեն ճանապարհների հիմնանորոգման ծրագրերում։

Իրականացվում են նաև կողնակների հարթեցման, վնասված արգելափակոցների վերականգնման, կողային առուների մաքրման և ճանապարհային նշանների թարմացման աշխատանքներ:

Փոսային նորոգումներ են իրականացվում նաև հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։ Մայիսի կեսերից էլ կմեկնարկեն և հունիսի առաջին տասնօրյակում կավարտվեն ճ անապարհների գծանշման աշխատանքները։

Они «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст» У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам ВардеванянЕАЭС и Россия — в основе экономики Армении: цифры, рынки и зависимости Министр юстиции РА приняла посла БолгарииВ Гренландии отметили спад экономической активности после угроз США«Крылья единства»: Армении необходимы четкая экономическая модель и архитектура промышленной трансформацииПо делу о смерти военнослужащего есть задержанныйУиткофф назвал четыре требования США к ИрануЗа большие деньги – да: В Армении вновь простят уклонистов«Армянские Орлы» поддерживают дружественные власти и народ Ирана: Дональд Трамп является разрушительным диктатором для независимых и суверенных государств․ Хачик АсрянДействительно «суверенная», действительно «справедливая» сделка: «Паст»Кто в итоге сдал земли? «Паст»Те, кто обогащается за счет государства, считают «завтраки» других: «Паст»С этими властями они даже не пойдут на «жертвенную трапезу»: «Паст»Эдгар Мовсесян подписал контракт с греческим футбольным клубом «Ханья»Армения — перед политическим испытанием: что ожидается на выборах Геворг Суджян, Давид Давтян, Виген Эулджекджян и Вагиф Хачатрян переданы АрменииНезабываемые моменты и выгодное предложение в Myler Mountain Resort: Idram&IDBankКомпания Idram подводит итоги 2025 года Сила одного драма: 5 788 105 драмов — благотворительному фонду City of Smile