Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ին հանրապետության որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի 20 աստիճանով, -այս մասին հայտնում է ORER.am-ը: «Հոկտեմբերի 26-ից սկսվում են սիրբիրյան ցիկլոնները և հոկտեմբերի 27-ին Սյունիքի, Լոռիի, Տավուշի մարզերում և Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի 20 աստիճանով, Երևանում՝ 10 աստիճանով»,-ասաց նախարարն ու հավելեց, որ առավել մանրամասն տեղեկություն նախարարությունը լրատվամիջոցներին կտրամադրի: