Սերգեյ Մովսեսյանը հաղթել է «Ռեյկյավիկ Օփեն»-ի 8-րդ տուրում
СпортՀայաստանի շախմատի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը շարունակում է ելույթները «Ռեյկյավիկ Օփեն»-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 8-րդ տուրում Մովսեսյանը մրցում էր Ֆիլիպինները ներկայացնող Տորե Եվգենիոյի հետ: Սպիտակներով խաղացող հայ շախմատիստը հաղթել է մրցակցին:
Այս հաղթանակից հետո Մովսեսյանը ունի 6 միավոր և միայն կես միավորով է ետ մնում առաջատարներից: