Պատգամավորը լրագրողի «այլ գործողության» պարագայում կարող է դիմել վարչության պետին. Նա էլ կորոշի` լրագրողն իսկապես «այլ գործողություն» իրականացրել է, թե՞ ոչ
Լրագրողական համայնքի որոշ ներկայացուցիչներ, սակայն, հրաժարվում են որեւէ դեպքում ամրացնել հավատարմագրերը։ «ՉԻ»-ն փորձեց ստեղծված իրավիճակի հետ կապված զրուցել Արսեն Բաբայանի հետ։
- Մինչեւ ԱԺ գալը, Դուք աշխատել եք կալանավայրերի վարչությունում։ Կալանավորների, այսինքն` հիմնականում քրեական հանցագործների հետ է կապված եղել աշխատանքը, եւ բնական է, որ բարձր կարգապահություն է պահանջվել բոլորից։ Այնտեղի ընդունված գործելաոճը բերել ու փորձում ենք պարտադրել ԱԺ լրագրողներին։ Ինչո՞ւ։
- Նման բան ասողները պետք է հասկանան, որ ես կալանավորների հետ չէի աշխատում։ Ես այնտեղ էլ աշխատում էի լրագրողների հետ, որովհետեւ ինքս բանտում չեմ աշխատել, այլ աշխատել եմ ադմինիստրացիայում, եւ նրանք, ովքեր մտածում են, թե ես կալանավորի հետ եմ աշխատել, ուղղակի թող նայեն-վերհիշեն, թե իրենք ինձ հետ ինչպես են աշխատել։ Ի դեպ` սկզբում` նախկին աշխատավայրում եւս մոտ 1-2 ամիս լարվածություն է եղել. լրագրողները դժգոհել են, որ կարգը խստացվել է, սակայն շուտով 5-6 լրագրող միանգամից կարողացել են մուտք գործել Երեւան քրեակատարողական հիմնարկ, մի բան, որ մինչեւ այդ չէր արվել։ Առհասարակ հենց այդ ժամանակաշրջանում բոլոր քրեակատարողական հիմնարկների դռները բացվեցին։
Բոլոր այն լրատվամիջոցներում, որտեղ այսօր քննադատություն կա, դրանք բոլորը հետեւանքն են նրա, որ փորձել են կարգը խախտել, իսկ մենք դա թույլ չենք տվել։ Մի դեպքում փորձել են 3-րդ լրագրող հավատարմագրել, մի դեպքում` ասում են, լավ, մի հավատարմագրեք, բայց թողեք թող անցաթղթով գա։ Ես նման բան թույլ տալու իրավունք չունեմ։ Բոլոր դեպքերում մարդիկ ցանկացել են թույլ տալ կարգի խախտում, իրենց դնել արտոնյալ վիճակում, ինչը, սակայն, մերժվել է։
Շարունակությունն այստեղ: