Ереван, 22.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точности Пашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в Азербайджан «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рождения Константин Орбелян номинирован на премию Cultural Icon Award В Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООН Трамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у власти В Германии сошел с рельсов поезд метро В Армении 27 января объявлен днем памяти погибших при защите Отечества Главный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить Гренландию Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭС


Մայրաքաղաքի Նորագավիթ թաղամասի հարակից տարածքում գտնվող վարելահողերի օգտագործողների սեփականության իրավունքը պետականորեն կգրանցվի

Общество

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել մայրաքաղաքի Նորագավիթ թաղամասի հարակից տարածքում գտնվող վարելահողերի փաստացի օգտագործող հանդիսացող բնակիչների հետ աշխատանքային հանդիպում-քննարկում: Հադիպման նպատակը Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքների ամփոփումն էր: Հարկ է նշել, որ աշխատանքային խումբը շուրջ մեկ տարի ուսումնասիրել է տվյալ հողամասերի նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու խնդրի հետ կապված հարցերը, և այսօր արդեն բնակիչներին են ներկայացվել լուծման հստակ տարբերակները:

Առանձնակի կարևորելով խնդրի կարգավորումն ու քաղաքացիների սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու գործընթացը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է հնարավորին կարճ ժամկետում բնակիչների հետ սերտորեն աշխատելով այն հասցնել ավարտին: 
«Այս խնդիրը, որ ձեր կողմից բարձրացվել է տասնամյակներ շարունակ, այսօր արդեն, ըստ էության, լուծում է ստանում: Անցած շուրջ մեկ տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծված համատեղ աշխատանքային խումբը բավականին ծավալուն աշխատանք կատարեց՝ վերհանելով ելակետային հնարավոր բոլոր տվյալներն ու ամփոփելով դրանք՝ քաղաքացիների իրավունքների ձևակերպման և հարցի վերջնական լուծման հստակ տարբերակներ առաջարկեց: Այսօր կարող ենք փաստել, որ աշխատանքային խումբն ամբողջությամբ ավարտել է ուսումնասիրությունները, որի արդյունքում արդեն կարող ենք սկսել Նորագավիթ թաղամասի հարակից տարածքում գտնվող վարելահողերի օգտագործողների սեփականության իրավունքի գրանցման գործընթացը: Եվ համոզված եղեք, սիրելի բնակիչներ, որ մինչև վերջին հողակտորի պետական գրանցման խնդիրն ամբողջությամբ լուծելու ենք», - նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ այսպիսով մայրաքաղաքում առկա գյուղատնտեսական նշանակության հողերի պետական գրանցման հետ կապված խնդիրը կհամարվի ամբողջությամբ լուծված՝ հաշվի առնելով, որ մյուս վարչական շրջաններում նմանատիպ խնդրի լուծման աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում: 
ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ կարվի հնարավորը, որպեսզի Նորագավիթ թաղամասին հարակից տարածքում գտնվող հողամասերն օգտագործող անձանց սեփականության իրավունքի գրանցման գործընթացը կազմակերպվի արագ:
«Պարոն քաղաքապետ, Ձեր այս նախաձեռնությունն իսկապես անչափ կարևոր ու սպասված էր Նորագավթի բնակիչների համար: Սա տասնամյակների լուրջ խնդիր էր, որն իր վերջնական լուծումը ստանում է առավելապես Ձե՛ր հետևողականության շնորհիվ»,- նշել է Մարտին Սարգսյանը:
Հանդիպման շրջանակում բնակիչներին մանրամասն ներկայացվել է նաև սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ ընթացակարգը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ գործընթացի հետ կապված հնարավոր բոլոր հարցերի դեպքում բնակիչները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման և իրավաբանական վարչությունների պետերին, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում էլ պատասխանատուն կլինի վերահսկողության վարչության պետը: 
Շնորհակալություն հայտնելով բարձրացված խնդրին ի վերջո վերջնական լուծում տալու համար՝ հանդիպմանը ներկա բնակիչները նկատել են, որ սա իսկապես երկար սպասված որոշում էր, քանի որ տասնամյակներ շարունակ վարելահողերի փաստացի օգտագործող հանդիսանալով՝ զրկված են եղել սեփականության իրավունքը գրանցելու հնարավորությունից: 
Հարկ է նշել, որ խնդիրը ծագել է դեռևս 1990-ականների սկզբին, երբ Երևանի ժողովրդական պատգամավորների Շահումյանի տեղական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի կողմից նախկին կոլտնտեսության աշխատակիցներին տրվել են հողի սեփականության իրավունքի ժամանակավոր վկայականներ, սակայն այդ վկայականները հետագայում չեն փոխարինվել հողի սեփականության իրավունքի պետական ակտերով, ի սկզբանե չեն եղել նաև հողամասերի հատակագծեր:

Они «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст» У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам ВардеванянЕАЭС и Россия — в основе экономики Армении: цифры, рынки и зависимости Министр юстиции РА приняла посла БолгарииВ Гренландии отметили спад экономической активности после угроз США«Крылья единства»: Армении необходимы четкая экономическая модель и архитектура промышленной трансформацииПо делу о смерти военнослужащего есть задержанныйУиткофф назвал четыре требования США к ИрануЗа большие деньги – да: В Армении вновь простят уклонистов«Армянские Орлы» поддерживают дружественные власти и народ Ирана: Дональд Трамп является разрушительным диктатором для независимых и суверенных государств․ Хачик АсрянДействительно «суверенная», действительно «справедливая» сделка: «Паст»Кто в итоге сдал земли? «Паст»Те, кто обогащается за счет государства, считают «завтраки» других: «Паст»С этими властями они даже не пойдут на «жертвенную трапезу»: «Паст»Эдгар Мовсесян подписал контракт с греческим футбольным клубом «Ханья»Армения — перед политическим испытанием: что ожидается на выборах Геворг Суджян, Давид Давтян, Виген Эулджекджян и Вагиф Хачатрян переданы АрменииНезабываемые моменты и выгодное предложение в Myler Mountain Resort: Idram&IDBankКомпания Idram подводит итоги 2025 года Сила одного драма: 5 788 105 драмов — благотворительному фонду City of Smile