Փաստաբաններ, որոնց տեղը խիստ ռեժիմի աշխատանքային գաղութն է
АналитикаՓաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանի և ևս մեկ անձի կողմից։ Հարձակման հետեւանքով փաստաբանները ստացել են մարմնական վնասվածքներ։
Չէ, սա արդեն չափազանց է: Փաստաբանների պալատը պարբերաբար հայտնվում է լրատվամիջոցների և հանրության ուշադրության կենտրոնում տարատեսակ սկանդալների պատճառով: Սակայն, ինչպես տեսնում ենք, Փաստաբանների պալատի ղեկավարությունը այդ ուշադրության սուր պակաս է զգում և փորձում է բռունցքների օգնությամբ ինչ-ինչ խնդիրներ լուծել: Այդ խնդիրները, ի դեպ, արդեն էական չեն, քանի որ բռունցքի և խուլիգանության դիմող փաստաբանը չի կարող լինել այդպիսին: Ուստի թերևս հարկավոր է ամենակարճ ճանապարհով Փաստաբանների տնօրենին և նրա մանկլավիկներին տեղավորել խիստ ռեժիմի աշխատանքային գաղութում: Այլ տարբերակ այստեղ կարծես թե չի նշմարվում:
Տիգրան Դավթյան