Կասանո. Պոգբան և Բալոտելին ամենագերագնահատված ֆուտբոլիստներն են
СпортԻտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն ներկայացրել է իր վարկածով ժամանակակից ֆուտբոլի ամենագերագնահատված խաղացողներին.
«Երեք ամենագերագնահատված ֆուտբոլիստնե՞րը. Պոգբա, Խամես Ռոդրիգես և Բալոտելի:
Արդյոք Պոգբան իրականում արժե՞ 120 մլն եվրո: Ես այդպես չեմ կարծում: Խամեսը՝ 80՞: Ոչ: Եթե նա այդքան արժե, ապա որքա՞ն կարժենար Անդրես Ինիեստան իր տարիներին:
Ինչ վերաբերում է Բալոտելիին, ապա ես նրան ամենալավն եմ մաղթում, Ֆրանսիայում նրա գործերը ևս վատ չեն ընթանում, բայց նրա և Պոգբայի բախտը շատ է բերել կյանքում. նրանք շատ լավ գործակալ ունեն՝ Մինո Ռայոլան: Նրանց երկուսին անհավանական հնարավորություններ է ընձեռնվել:
Երեք ուժեղագույն ֆուտբոլիստնե՞րը. Մեսսին լավագույնն է: Միշտ: Այնուհետև Ինիեստան է: Իսկ հետո՝ Չավին է ինձ հետ: Այո, ես դեռ բեմահարթակում եմ»,- Կասանոյի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն: