Բավարիան ձեռք է բերել Ֆրանսիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերը
СпортՄյունխենի «Բավարիան» պայմանագիր է կնքել ֆրանսիացի հարձակվող Կինգսլի Կոմանի հետ:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը Գերմանիայի չեմպիոնի կազմում էր հանդես գալիս վարձավճարով, իսկ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում էին Թուրինի «Յուվենտուսին»:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 20-ամյա Կոմանը մասնակցել է 17 հանդիպման և խփել երկու գնդակ: