Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն բաց կթողնի Կոնֆեդերացիաների Գավաթը
СпортԳերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտնել է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն բաց կթողնի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը, որը տեղի կունենա հունիսի 17-ից հուլիսի 2-ը Ռուսաստանում:
«Գյոտցեն չի մասնակցի Կոնֆեդերացիաների Գավաթին: Պետք է նրան ժամանակ տանք, քանի որ Մարիոն պետք է վերականգնվի, մարզավիճակ ձեռք բերի, սկսի մարզվել: Նրա բուժումն օգուտ է տալիս, ուստի հետագայում Գյոտցեն կվերադառնա իր մակարդակին»,- Լյովի խոսքը մեջբերում է «AFP»-ն:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը խաղադաշտ դուրս չի եկել փետրվարից և շարունակում է բուժվել նյութափոխանակության խանգարման հետ կապված հիվանդությունից: