Յուրա Մովսիսյանը «Խոստում» ֆիլմի ցուցադրություն է կազմակերպել «Ռեալ Սոլթ Լեյք»-ի համար
СпортԱմերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»-ի ֆուտբոլիստ ՅուրաՄովսիսյանը «Խոստում» ֆիլմի փակ կինոդիտում է կազմակերպել թիմակիցների և անձնակազմի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիմից հետո Մովսիսյանը խոսել է հայ ազգի անցած դժվարություններ մասին: «Հայերը պայքարող ազգ են: Հենց այս ֆիլմի շնորհիվ մեծ էկրաններից պատմվում է Հայոց ցեղասպանության մասին: Արդեն 102 տարի է, ինչ պայքարում են միջազգային ճանաչման համար: Դա ամեն հայի պարտքն է»,-ասել է Մովսիսյանը:
«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր ՔըրքՔըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: Ֆիլմի դերակատարներից Մայքլը հայդեղագործ է, ով թողել է իր գյուղն ու մեկնել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի լուսանկարիչ-լրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի լուսաբանի Առաջինհամաշխարհային պատերազմի ընթացքն այդ ռազմաճակատում, և հարաբերությունների ﬔջ էՓարիզում սովորած հայ տաղանդավոր նկարչուհի Անայի հետ: Մայքլի և Քրիսի միջև մրցակցությունէ ընթանում Անային գրա վելու համար: Առաջին համաշխարհային պատերազմի ու Հայոցցեղասպանության ժամանակահատվածում էլ ծավալվում է այս սիրային եռանկյունին: