Ереван, 22.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точности Пашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в Азербайджан «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рождения Константин Орбелян номинирован на премию Cultural Icon Award В Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООН Трамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у власти В Германии сошел с рельсов поезд метро В Армении 27 января объявлен днем памяти погибших при защите Отечества Главный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить Гренландию Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭС


Ռումինական մամուլը լայնորեն լուսաբանել է Հայոց ցեղասպանության տարելիցը

Общество

 Ռումինական մամուլն այս օրերին լայնորեն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը: Հանրային TVR հեռուստատեսությունը, ռումինական այլ հեռուստակայաններ, Ռադիո Ռոմանիան, Agerpres լրատվական գործակալությունը, Adevarul թերթը եւ տեղական մամուլը լայնորեն լուսաբանում են Ռումինիայի տարբեր քաղաքներում Հայոց ցեղասպանության 102-ամյակին նվիրված միջոցառում ները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 21-ի երեկոյան Կլուժի TVR հեռուստեսության ուղիղ եթերով հեռուստալրագրող Կարեն Սեբեշիի «Տրանսիլվանիան այսօր» հաղորդման հյուրերն էին ռումինահայ պատմաբան Էդուարդ Անտոնյանը եւ հեռուստախմբագիր Կլաուդիու Պադուրեանը/Claudiu Padurean, որոնք քննարկեցին ցեղասպանության թեման: TVR հեռուստեսությանը եւ ռումինական ռադիոյին հարցազրույցներ տվեցին դեսպան Համլետ Գասպարյանը եւ քաղաքական վերլուծաբան Պավել Դալլաքյանը: Հայոց ցեղասպանությանը նվիրված Կլուժի միջոցառումների մասին ընդարձակ հա ղորդում տարածեց ռումինական Աջերպրես/Agerpres գործակալությունը` լայն մեջբերումներ կատարելով, այնուհետեւ ամբողջությամբ տարածելով դեսպան Գասպարյանի ելույթը:

Ապրիլի 24-ին TVR Cluj ալիքի «Բազմագույն Տրանսիլվանիա» հաղորդումն ամբողջովին նվիրված էր Հայոց ցեղասպանությանը, այդ ողբերգության պատմական, քաղաքական եւ բարոյական ասպեկտներին: Հաղորդման հյուրերն էին հեռուստալրագրող Կարեն Սեբեշին/ Karen Attila Sebesi, պատմաբան, Հոլոքոստի մասնագետ Միքայել Շաֆիրը/Michael Shafir, գրող եւ քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը: Ուղիղ եթերի մեջ օգտագործվել են դեսպան Համլետ Գասպարյանի եւ քաղաքագետ Պավել Դալաքյանի հետ զրույցից հատվածներ:

Gherlainfo.roziarulfaclia.roziar.com եւ այլ կայքէջերում պատմում են ապրիլի 23-ի կիրակնօրյա պատարագի եւ համայնքի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումների մասին:

Realitatea.netziuanews.ro եւ այլ կայքէջեր գրում են Երուսաղեմում թուրք պատմաբան Թաներ Աքչամի կողմից գաղտնազերված նամակի մասին, որը եւս մեկ անգամ ապացուցում է Հայոց ցեղասպանության իրողությունը: Խոսքը թուրք երկու բարձր պաշտոնյայի մասին է, որոնց նամակագրությունից պարզ է դառնում, որ Ցեղասպանության պլանն արդեն մշակված էր: Վերջում նշվում է նաեւ այն, որ Իսրայելի տարբեր քաղաքական եւ մշակութային գործիչներ հաճախակի կոչ են անում իրենց երկրի խորհրդարանին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Hotnews.ro կայքէջը նշում է, որ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպն իր ապրիլքսանչորսյան ելույթում չի օգտագործել ցեղասպանություն բառը, այնուամենայնիվ, այն առաջացրել է թուրքերի զայրույթը: Կայքէջը մեջբերումներ է ներկայացնում ԱՄՆ նախագահի ելույթից:

Cocoon.ro կայքէջը բավականին ծավալուն եւ մանրակրկիտ ներկայացնում է Հայոց ցեղասպանության նախապատմությունը, համիդյան եւ Ադանայի ջարդերը, քաղաքական իրավիճակը եւ կոնտեքստը, հայերի դերն Առաջին համաշխարհային պատերազմում եւ Ցեղասպանության ընթացքն` ըստ փուլերի, խոշոր երկրների վերաբերմունքը, ընդհանուր պատճառված վնասի չափը, հայերի պանդխտությունը, Նեմեսիս խմբի գործողությունները, հայ-թուրքական պատերազմները, Սեւրի, Կարսի եւ Լոզանի պայմանագրերը, Ցեղասպանությունը գրականության մեջ, նահատակների սրբադասումը, Թուրքիայի եւ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը եւ հանրային կարծիքը, միջազգային հանրության դիրքորոշումը եւ այլն:

Adevarul.ro կայքէջը ներկայացնում է ֆրանսահայ Կայծ Մինասյանի վերջերս ռումիներեն թարգմանված Հայերի հօդս ցնդած երազանքը գրքի շնորհանդեսը եւ գրքից բավականին մեծ մեջբերում է անում: Կայքը նյութ է զետեղել նաեւ ապրիլի 25-ին Կոնստանցայում հայկական խաչքարի բացման մասին:

Actualmm.ro կայքէջը ներկայացնում է, թե պատմության ընթացքում ինչեր են տեղի ունեցել ապրիլի 24-ին` ծավալուն տեղ հատկացնելով Ցեղասպանությանը:

Roman24.roziarulderoman.ro եւ այլ կայքէջեր ներկայացնում են ապրիլի 24-ին Ռոման քաղաքում տեղի ունեցած գիտական սիմպոզիումը, որին մասնակցեցին պատմաբաններ, գիտաշխատողներ եւ այլն:

bzc.ro եւ այլ կայքէջեր անդրադառնում են ապրիլի 21-ին Կլուժ-Նապոկա քաղաքում Ցեղասպանությանը նվիրված միջոցառման ընթացքում Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի ելույթին:

Reporterul.ro կայքէջը ռումինահայ հռչակավոր ջազմեն Հարրի Դավիդյանի` Բոտոշան քաղաքում ապրիլի 22-ին ունեցած համերգի կոնտեքստում ծավալուն ներկայացնում է Հայոց ցեղասպանության պատմությունը: 

Ապրիլի 26-ին TVR1-ի «Համակեցություն» հաղորդման հյուրն էր ռումինահայ պատմաբան Էդուարդ Անտոնյանը: 

Ռումինահայ «Արարատ» հանդեսն օրըստօրե ծանուցում էր իրադարձությունների մասին եւ իր ռումինալեզու կայքէջում զետեղում ծավալուն նյութեր:

 

Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст» У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам ВардеванянЕАЭС и Россия — в основе экономики Армении: цифры, рынки и зависимости Министр юстиции РА приняла посла БолгарииВ Гренландии отметили спад экономической активности после угроз США«Крылья единства»: Армении необходимы четкая экономическая модель и архитектура промышленной трансформацииПо делу о смерти военнослужащего есть задержанныйУиткофф назвал четыре требования США к ИрануЗа большие деньги – да: В Армении вновь простят уклонистов«Армянские Орлы» поддерживают дружественные власти и народ Ирана: Дональд Трамп является разрушительным диктатором для независимых и суверенных государств․ Хачик АсрянДействительно «суверенная», действительно «справедливая» сделка: «Паст»Кто в итоге сдал земли? «Паст»Те, кто обогащается за счет государства, считают «завтраки» других: «Паст»С этими властями они даже не пойдут на «жертвенную трапезу»: «Паст»Эдгар Мовсесян подписал контракт с греческим футбольным клубом «Ханья»Армения — перед политическим испытанием: что ожидается на выборах Геворг Суджян, Давид Давтян, Виген Эулджекджян и Вагиф Хачатрян переданы АрменииНезабываемые моменты и выгодное предложение в Myler Mountain Resort: Idram&IDBankКомпания Idram подводит итоги 2025 года Сила одного драма: 5 788 105 драмов — благотворительному фонду City of Smile Армения останется в ЕАЭС столько, сколько это будет возможно — Пашинян