Սերգեյ Մովսեսյանը երրորդ տեղը գրավեց Reykjavik Open-ում
СпортՇախմատի Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը երրորդ տեղը գրավեց «Ռեյկյավիկ Օփեն» մրցաշարում:
Վերջին՝ 10-րդ տուրում Մովսեսյանը հաղթեց թուրք Մուստաֆա Յիլմազին եւ մրցաշարն ավարտեց 8 միավորով։ Նույնքան միավոր վաստակեցին նաեւ հոլանդացի Ջորդան վան Ֆորեստ, հնդիկ Աբհիջետ Գուպտան ու ամերիկացի Գատա Կամսկին: Լրացուցիչ ցուցանիշներով Վան Ֆորեստը գրավեց երկրորդ տեղը, իսկ Սերգեյ Մովսեսյանը՝ երրորդ: Մրցաշարի հաղթող դարձավ հոլանդացի Անիշ Գիրին, որը վաստակեց 8.5 միավոր:
ԱՄՆ-ն ներկայացնող Տաթեւ Աբրահամյանը 7 միավորով հայտնվեց 18-րդ տեղում։