ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից
ЭкономикаԵվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից: Ինչպես տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, նման որոշում է ընդունվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում, որին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրնե րի փոխվարչապետները:
Մաքսային օրենսգրքի հետ մեկտեղ ուժի մեջ կմտնեն նաև հանձնաժողովի կողմից ընդունված և առաջնահերթ ևս 25 որոշումներ: Դրանք վերաբերվում են տնտեսական օպերատորների լիազորություններին, ֆիզիկական անձանց կողմից բեռնափոխադրումների նորմերին և այլն:
Մաքսային համագործակցության հարցերով նախարար Մուկայ Կադիրկուլովը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամներին տեղեկություններ է հաղորդել Եվրասիական տնտեսական միության անդամ յուրաքանչյուր երկրում «մեկ պատուհան»-ի մեխանիզմ ձևավորելու աշխատանքների վերաբերյալ: