Գյուղացիներին այս տարի ևս դիզվառելիքը կտրամադրվի 1 լիտրը 280 դրամով
ЭкономикаԳյուղացիներին այս տարի դիզելային վառելանյութը կտրամադրվի 1 լիտրը 280 դրամով, ինչպես եւ նախորդ տարի էր: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն ասաց, որ այժմ ընթանում են գյուղացիներին սերմերի եւ պարարտանյութի մատակարարման աշխատանքները:
«Համայնքների մեծ մասին արդեն իսկ 13200 տոննա պարարտանյութը բաժանվել է, եւ մենք հուսով ենք, որ մինչեւ մայիսի առաջին տասնօրյակը հողօգտագործողի պահանջարկն ամբողջությամբ կապահովվի»,- հավելեց Հարությունյանը:
Պարարտանյութի գնման մրցույթին մասնակցած 19 ընկերությունից ամենացածր գինն առաջարկել են 3-ը՝ հայաստանյան «Մասիսի բերրիություն», ռուսական «Դոնսկոյ ագրոխիմ» և իրանական «Բարան գրուպ» ընկերությունները:
Դիզելային վառելիքի գնման մրցույթին մասնակցել է 2 տեղական կազմակերպություն՝ «Ֆլեշը» և «Մաքս հուրը»: