Իսրայելը խայտառակել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը
Международные новостиԻսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը խայտառակել է Թուրքիայի որդեգրած արտաքին քաղաքականությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկակայոչելով իսրայելյան Haaretz թերթը, Վաշինգտոնում ԱՄՆ-ի իր գործընկեր Չաք Հագելի հետ հանդիպման ժամանակ Յաալոնը հայտարարել է. «Թուրքիան ծիծաղաշարժ խաղ է խաղում: Չնայած այն բանին, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, «Համաս» ահաբեկչական կազմակերպության շտաբը Դամասկոսից տեղափոխել է Ստամբուլ»:
Իսրայելի պաշտպանության նախարարն ասել է, որ Թուրքիայի քաղաքականությունն ընդհանրապես հակառակ է ԱՄՆ-ի շահերին: Հայտնի լրագրող Շառլ Ռոզեի հեռուստածրագրում ունեցած ելությում Յաալոնը Քաթարին անվանել է Մերձավոր Արեւելքում «Մահմեդական եղբայրների թեւի առաջնորդ»: Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւս հանդիսանում է «Մեհմեդական եղբայրների» «լավ հայտնի աջակիցը»:
«Համաս»-ի' Ստամբուլում շտաբ հիմնելու հետ կապված Իսրայելի պաշտպանության նախարարն ասել է. «Սա անհավատալի է: Ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ը աննկատ թողնել դա»: